Պապիկյանը ներկա է գտնվել ռազմական ակադեմիայի կազմավորման 30-րդ տարեդարձին

Հունիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկա է գտնվել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կազմավորման 30-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողությանը։

Միջոցառմանը ներկա էին նաև Ազգային ժողովի պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսների ներկայացուցիչներ, ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր։

Շնորհավորելով ներկաներին ռազմական ակադեմիայի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ ակադեմիան մեծ ավանդ ու ներդրում ունի բանակաշինության կայացման գործում։

Սուրեն Պապիկյանը նաև շեշտել է, որ այսօր՝ 30 տարի անց, ռազմական ակադեմիան իր դռներն է բացում որակապես նոր՝ միջազգային չափանիշներին համապատասխան կրթական ծրագրերով ու շենքային պայմաններով։

«Պետք է անկեղծորեն ասել՝ ռազմական կրթօջախը դժվար ճանապարհ է անցել՝ իր կենսագրության տարբեր փուլերում առերեսվելով և՛ ձեռքբերումների, և՛ ձախողումների, և՛ նվաճումների, և՛ թերացումների հետ, սակայն կանգ չի առել, շարունակել է իր ընթացքն ինքնակատարելագործման ճանապարհով՝ ընդլայնելով կրթօջախի ուսումնանյութական բազան, բարելավելով շենքային պայմանները, բարձրացնելով դասավանդման արդյունավետությունը, պրոֆեսորադասախոսական կազմի արհեստավարժությունը, ապագա սպաների գաղափարական ու բարոյահոգեբանական դաստիարակության մակարդակը՝ ի շահ բանակն արժանավոր սպայական կադրերով համալրելու գերնպատակի»,- ընդգծել է նախարար Պապիկյանը՝ հավելելով, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի՝ աշխարհի առաջատար ռազմական ակադեմիաների միջազգային ասոցիացիային անդամագրվելը միջազգային լայն համագործակցության նոր հնարավորություններ է ընձեռել:

«Այս ամենով հանդերձ՝ պիտի խոստովանենք, որ ռազմական ակադեմիայի բոլոր ձեռքբերումները կդառնան ապարդյուն, եթե մենք չտեսնենք դրանց արձագանքներն ամեն տարի ընդունելության քննությունների ժամանակ՝ արձանագրելով դիմորդների թվի շոշափելի ավելացում:

Սպայական խավը համալրելու և Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը զինվորագրվելու պատիվը պիտի գայթակղիչ լինի հայ պատանիների համար: Իսկ մեր պարտքն է դրան հավելել նաև պետության խրախուսանքն ու հովանավորությունը, պետության գնահատանքն ու աջակցությունը:

Այսօր պետությունը ռազմական բուհի շրջանավարտ սպային ապահովում է երեքսենյականոց բնակարանով՝ իր հայեցողությամբ տնօրինելու, իսկ 20 տարի ծառայելուց հետո նաև սեփականաշնորհելու իրավունքով:

Ե՛վ սոցիալական, և՛ բարոյական հնչերանգ պարունակող այս արտոնությունը զինծառայությունը շահեկան դարձնելու, ինչպես նաև սպայի մասնագիտությունը պատվելու և կարևորելու խոստումնալի քայլ է»:

Ըստ պաշտպանական գերատեսչության ղեկավարի՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան մեր ռազմական կրթության ողնաշարն է, մեր բանակի հենքն ու զինված ուժերի մարտունակության կարևորագույն նախադրյալներից մեկը, և նրա կազմավորման 30-ամյակը տոն է յուրաքանչյուրի համար, ով գիտակցում է բանակի բացառիկ դերը մեր երկրի ինքնիշխանության պահպանման ու պաշտպանունակության գործում:

Ռազմական ակադեմիայի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ խոսքով հանդես է եկել նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ակադեմիայի մի շարք սպաներ և կուրսանտներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով ու արժեքավոր նվերներով:

Միջոցառումը եզրափակվել է անձնակազմի հանդիսավոր երթով:

Այնուհետև ներկաները հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել Վազգեն Սարգսյանի կիսանդրու առջև:

Թիվ 1

Recent Posts

Փաշինյանը հայ գործարարների հետ քննարկել է ինքնության պահպանման հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Թումո» կենտրոնի համահիմնադիր Սեմ Սիմոնյանին և ԱՄՆ-ում գործող Inet Technologies…

7 hours ago

ԱԽ քարտուղարը մասնակցել է ՆԱՏՕ-ի նիստին

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ Բրյուսելում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների…

7 hours ago

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Իսահակյան փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 2-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Իսահակյան փողոցում: Այս…

7 hours ago

Երկնքում երկրորդ լուսին կերևա

Սեպտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 25-ը պրոեֆսիոնալ դիտողական սարքերի միջոցով երկնքում տեսանելի կլինի «երկրորդ լուսինը». այս…

7 hours ago

Կաթողիկոսը ճիշտ է. Հայաստանի անկախության դեմ մարտնչող որոշ հոգևորականներ մարտնչում են նաև Էջմիածնի դեմ. Ալեքսանյան

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի խոսքով՝ քանի դեռ եկեղեցում կան մարդիկ,…

8 hours ago

Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը հուսադրող չէ. Աթանեսյան

-Մարդու իրավունքների եւ ազատությունների հետ կապված իրավիճակն Ադրբեջանում հուսադրող չէ,- «Ազատություն» ռադիոկայանին հարցազրույցում ասել է…

8 hours ago