Zarkerak.am-ի հետ հարցազրույցում Հայէկոնոմբանկի խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը խոսել է իր անցած ճանապարհի, հաջող բիզնեսի բանաձևի և Բանկի մասին:
Հակիրճ կներկայացնե՞ք Ձեր կյանքի ճանապարհը։
Մենք ընտանիքում չորս եղբայր ենք, մեծացել ենք բարդ միջավայրով առանձնացող Երևանի թաղամասերից մեկում, որից զերծ պահելու նպատակով հայրս փոքրուց մեզ ներքաշել էր աշխատանքի մեջ՝ սերմանելով արժեք ստեղծելու ձգտումը:
Գումար վաստակելու թե՛ դժվարությունը, թե՛ բերկրանքը ես եղբայրներիս հետ զգացել եմ դեռ 12-13 տարեկանից: Հենց այդ տարիքից էր, որ օրս սկսվում էր վաղ առավոտյան ժամը 6-ից, այսինքն՝ մենք արթնանում էինք դասի ժամից 3 ժամ շուտ, որպեսզի գնայինք գործարան՝ աշխատելու:
Մեր ընտանիքում կար հինգ տղամարդ, և այս առումով հորս խոսքերը մինչ օրս ուղեկցում են ինձ.«Եթե մենք ընտանիքում ունենք 10 աշխատող ձեռք, ապա չպիտի ապրուստի խնդիր ունենանք»: Հայրս ստեղծող, արդար ու հարգված անձ էր ու, չնայած նրա ստացած 5-ամյա կրթությանը, մարդիկ, ի նշան հարգանքի ու նրա անցած փորձի՝ նրան անուն-հայրանունով էին դիմում:
Արդեն ուսանող տարիքում, երբ հասցրել էի յուրացնել աշխատանքի ու կանոնակարգվածության մշակույթը, քանի որ ուսմանը զուգահեռ շարունակում էի աշխատել, որոշումներ կայացնելիս հաճախ քննարկումներ էի ունենում թե՛ հորս, ով, կյանքի դժվարություններին ականատես լինելով, ավելի պահպանողական հայացքներ ուներ, թե՛ առանձին ավագ եղբորս հետ, ով ավելի առաջադեմ ու նորարար էր, և ինձ համար ձևավորում էի մոտեցման մի ոսկե միջին, որով էլ առաջնորդվում եմ առ այսօր:
Կուտակելով դեռահաս ու երիտասարդ տարիների ամենօրյա աշխատանքի պատկառելի փորձը՝ արդեն 90-ականներին՝ Սովետական միության փլուզման շրջանում, եղբայրներս և ես բավարար պատրաստված դիմավորեցինք շուկայի ազատականացման շրջափուլը և, օբյեկտիվ գնահատելով բիզնես միջավայրի առկա ու սպասվող ներուժը, ճիշտ մեկնարկով ու հաջող կառավարմամբ սկսեցինք ամրապնդել «ՍԻԼ կոնցեռն»-ի հիմքերը:
Ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ:
ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը որևէ իրավական հիմք չունի և իրական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու անհաջող փորձ…
Իրանը ոչ մի դեպքում չի ստեղծի իր միջուկային զենքը, քանի որ երկրի ղեկավարությունը նման գործունեության…
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից»3-րդ հանրապետությունը…
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ընդունել է Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին՝ քննարկելով Եվրասիական տարածաշրջանում…
Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝…
Ուկրաինական ծագմամբ ամերիկացի կոնգրեսական Վիկտորիա Սպորտուն կոչ է արել Կիևին հրաժարվել տարածքի նկատմամբ հավակնություններից և…