Հանդիպել են Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի արտգործնախարարը

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հանդիպել են Դուբրովնիկի համաժողովի շրջանակում: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության հարցեր: Այս համատեքստում կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները և տարբեր ձևաչափերում պարբերական շփումները:

Մտքեր են փոխանակվել Եվրոպական միության հետ փոխգործակցության հարցերի շուրջ:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաների:

Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը, անդրադարձ է կատարել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին` շեշտելով խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը տարածաշրջանային անվտանգության ապահովման համատեքստում:

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն պատժամիջոցներ չի սահմանել Բիձինա Իվանիշվիլիի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ

Վրաստանում ԱՄՆ դեսպանատնից հայտնել են, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ չի սահմանել Բիձինա Իվանիշվիլիի և նրա ընտանիքի…

9 mins ago

ՀՀ-ի և Բելառուսի գլխավոր դատախազներն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Բելառուսի գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդի գլխավորած…

39 mins ago

23 անհայտ կորածի ընտանիք կշարունակի ֆինանսական աջակցություն ստանալ

Կառավարությունն ընդունել է որոշում՝ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու համար անհրաժեշտ…

49 mins ago

ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարը Կևում է

ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն չհայտարարված այցով ժամանել է Կիև։ Գլխավոր քարտուղար դառնալուց հետո…

60 mins ago

Կարևորվել է «Նաիրիտ գործարանում» քիմիական նյութերի անվտանգ կառավարումը

Հոկտեմբերի 2-ին ՆԳՆ փրկարար ծառայությունում ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ…

1 hour ago

Սահմանվել է ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման կարգը

Կառավարությունը սահմանել է ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև դրանց ընթացքում գովազդի տեղադրմամբ…

1 hour ago