ՀՀ-ն պատրաստ է ԵՄ-ին լինել մոտիկ այնքան, որքան ԵՄ-ը հնարավոր կհամարի. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԵՄ-ին ՀՀ անդամակցության վերաբերյալ հանրաքվե անելու՝ չորս կուսակցությունների առաջարկին։

Նա հիշեցրել է ԵԽԽՎ ամբիոնից արած հայտարարությունը՝ ՀՀ-ն պատրաստ է ԵՄ-ին լինել մոտիկ այնքան, որքան ԵՄ-ը հնարավոր կհամարի։ Նա նշել է, որ եթե մտածեր, թե Հայաստանի ժողովուրդն այդ գաղափարին չի աջակցում, նման հայտարարություն չէր անի. «Խնդիրն ինչո՞ւմ է՝ անել հանրաքվե՝ պարզելու ժողովրդի կարծի՞քը։ Կներեք, բայց ես, որպես պաշտոնյա, որ իրավասու է ներկայացնել ժողովրդին, գիտեմ ժողովրդի կարծիքը»։

Նա խոսել է հանրաքվե անել-չանելու նպատակահարմարության մասին։

Ըստ վարչապետի՝ քարոզարշավին ժողովուրդը կոնկրետ քայլերի ու ժամկետների վերաբերյալ հարցեր է տալու, նաև հարցնելու է՝ ԵՄ-ը պատրա՞ստ է արդյոք դրան.

«Հիմա ԵՄ-ը որքանո՞վ է պատրաստ։ Այդ հարցի պատասխանը ես կարո՞ղ եմ տալ այսօր։ Ոչ, չեմ կարող, որովհետև այսօր ԵՄ-ում էլ են տեղի ունենում պրոցեսներ, որը մենք պետք է գնահատենք։ ԵՄ-ում ընտրություններ են տեղի ունենում, որոնց արդյունքները առնվազն որոշակի հարցեր են առաջացնում։ Մենք հնարավոր բարձր ձևով հայտարարել ենք ԵՄ-ին մերձենալու մեր քաղաքական կամի մասին»,- ասել է նա։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ…

8 mins ago

Շենավանի հիմնական դպրոցում փորձարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ փրկարար ծառայությունն իրազեկում է՝ հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14:00-ին, Լոռու մարզի Սպիտակ համայնքի «Շենավանի հիմնական…

31 mins ago

Ռուսաստան-Իրան առանցքն անցանկալի է Ադրբեջանի և Հայաստանի համար․ ԱՄՆ Պետդեպարտամենտ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի տեղակալ Ջեյմս Օ'Բրայենը հայտարարել է, որ Ռուսաստանի և Իրանի կողմից ստեղծված…

42 mins ago

Վաղաժամ քաղցկեղի աճը մտահոգում է մասնագետներին

Վերջին 10 տարիների ընթացքում 25-ից 49 տարեկանների շրջանում կոլոռեկտալ քաղցկեղի դեպքերն աճել են 24 տարբեր…

2 hours ago

Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ամրապնդում․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ի հետ համագործակցության 30-ամյակի կապակցությամբ X-ի պաշտոնական միկրոբլոգում գրառում է կատարել: «Միասին մենք…

17 hours ago

Ստրասբուրգում կայացել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցել են ԱԺ պատգամավորները` կառույցում մեր երկրի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանիգլխավորությամբ:…

18 hours ago