«Շատ չոր և կոշտ մեթոդներ են նախատեսվում». Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքում գտնվող հուշարձան-շենքերը վերականգնելու նպատակով ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ իրականացվել է գույքագրում: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ առանձնացվել է շուրջ 50 միավոր հուշարձան-շենք, որոնք սեփականության իրավունքով պատկանում են մասնավոր անձանց կամ ընկերությունների և ունեն բարեկարգման անհրաժեշտություն: 2023թ ավագանու որոշմամբ խստացվել է հսկողությունը:   
«Օրենքի նոր նախագծով շատ չոր և կոշտ մեթոդներ են նախատեսվում հուշարձան-շենքերի պահպանման ու կանոնների խախտման դեպքում, և այդ կանոնները չպահպանելը սեփականատերերի համար շատ դառը հետևանքներ է ունենալու: Կոչ եմ անում բոլոր հուշարձան-շենքերի սեփականատերերին, ովքեր գիտեն, որ ունեն խնդիր, հենց այսօրվանից սկսեն այդ ուղղությամբ աշխատել՝ նախնական նախագծային տեսքի վերականգնման տեսանկյունից: Հետագայում այդ հետևանքները շատ ավելի չոր և կոշտ են լինելու, և որքան շուտ այս գործընթացը սկսվի, այնքան բխելու է իրենց շահերից: Հուշարձան-շենքերի նկատմամբ նախագծային շեղումներն ուղղակի հանցագործություն են, և այդ շեղումների վերացումը սեփականատերերի պարտավորությունն է. այդ պարտավորությունը պետք է պահպանվի կամ կպարտադրվի»,- ընդգծել է քաղաքապետը:  
***
Երևանյան նոր փողոցներում ընթացքում է վճարովի ավտոկայանատեղիները համապատասխան սարքերով համալրելու գործընթացը, որն արդեն ավարտվել է Զաքյան փողոցում, Պուշկին փողոցի՝ Աբովյան-Նալբանդյան հատվածում: Հուլիսին նախատեսվում է այն ավարտել նաև Կողբացի փողոցի՝ Թումանյան-Պուշկին, Պուշկինի փողոցի՝ Մաշտոց-Կողբացի, Տերյան փողոցի՝ Պուշկինի-Հին երևանցի, Տերյան փողոցի՝ Հին երևանցի-Թումանյան հատվածներում: 
***
Նորագյուղ թաղամասը նախատեսվում է դարձնել Երևանի նոր կենտրոնը, ինչը ոչ միայն հնարավորություն կտա համատեղել քաղաքային միջավայրի նորն ու ավանդականը, այլև լուծումներ կտա տասնամյակներ շարունակ կուտակված խնդիրներին: Ֆրանսիական հայտնի ընկերությունը մշակել է թաղամասի վերակառուցման ամբողջական գլխավոր հատակագիծ. քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է գործընթացը կազմակերպել այնպես, որ բացառվի որևէ  շեղում այդ հատակագծից: 
***
Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածի բարեկարգման՝  գերակա շահի մասին որոշումը ներկայացվել է կառավարության քննարկմանը: Առաջիկայում կմեկնարկի գույքի գնահատման գործընթացը: 

Թիվ 1

Recent Posts

ftNFT ֆիջիթալ սփեյսում հեղինակներ Ավետ Բարսեղյանը և Արամ Ավետիսը ստեղծել են առաջին NFT գրական տողերը

Ս.թ. փետրվարի 18-ին՝ գրքի տոնին ընդառաջ, ftNFT ֆիջիթալ սփեյսում հայ ժամանակակից հեղինակներ Ավետ Բարսեղյանը և…

3 minutes ago

0,5 հա մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատիկ առ հատիկ հեշթեգի ներքո նոր գրառում է կատարել, որում ասվում է․…

22 minutes ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-27-ին կբարձրանա 4-6 աստիճանով

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը,…

41 minutes ago

429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում. ԿԽՄԿ

ԿԽՄԿ-ից հայտնում են, որ 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց են ունեցել Երևանի և…

58 minutes ago

Լավրովը հայտնել է՝ ՌԴ-ն երբ կդադարեցնի ռազմական գործողությունները

Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը Սերգեյ Լավրովն անդրադարձել է Ուկրաինայում պատերազմական գործողություններին․ «Ռուսաստանը…

1 hour ago

Քաղաքացիների վերաբերմունքը տրանսպորտային սակագների թանկացմանը

Քաղաքային տրանսպորտի ուղեվարձի փոփոխությունը մշտապես քննարկման թեմա է դառնում, հատկապես այն պայմաններում, երբ ուղևորները վաղուց…

1 hour ago