Ընտանեկան բռնությունների թվի վիճակագրական աճը դրական դինամիկա է. Բաթոյան

Երբ ընտանեկան բռնությունների վիճակագրությունը ցույց է տալիս թվերի աճ, սա դրական դինամիկա է.

«Ընտանեկան բռնության մասին փոփոխված օրենքն ինչպե՞ս կազդի բռնության զոհերի վրա» թեմայով մեդիակենտրոնում հրավիրված ասուլիսին հայտարարեց ՔՊ պատգամավոր Զարուհի Բոթոյանը։

Նշենք, որ, ըստ վիճակագրության, ընտանեկան բռնության դեպքերի աճ է գրանցվել, և միայն 2023-ին 1819 դեպք է արձանագրվել։

«Պարզապես սկսել են դիմել իրավապահ մարմիններին։ Սա չի նշանակում, որ դեպքերը ավելացել են, իրականում դեպքերն ավելի շատ են, սա միայն պաշտոնական վիճակագրություն է, բայց գիտենք, որ դեպքերն ավելի շատ են, մեր տեսադաշտից դուրս են, կամ նույնիսկ բողոքի չեն հասնում»,-ասաց նա։

Ըստ նրա, օրենքի փոփոխությունները վիճակագրությունից չեն եկել, այլ հիմնված են սկզբունքների, մարդու իրավունքների և միջազգային փորձի վրա։

«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Զարուհի Հովհաննիսյանը ևս հաստատեց, որ միայն կենտրոնը նախորդ տարի շուրջ 4000 հեռախոսազանգ է ստացել թեժ գծին, 1000 կին ստացել է աջակցություն և ավելի քան 300 կին գտնվել է ապաստարաններում։

Ըստ նրա՝ դիմելիությունը մեծացել է, քանի որ մարդիկ իրազեկված են և պաշտպանվածության վստահություն ունեն։

Թիվ 1

Recent Posts

Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետում ծառայությունն իրականացնում են բացառապես ՀՀ սահմանապահները

Փետրվարի 28-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ…

2 hours ago

ԱՄՆ դեսպանատունը ողջունել է Ամուլսարում հանքարդյունաբերությունը վերսկսելու որոշումը

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արձագանքել է «Լիդիան-Արմենիայի» վերաբերյալ ՀՀ կառավարության երեկվա որոշմանը. «Հրաշալի լուր։ ԱՄՆ դեսպանատունը…

4 hours ago

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է շարունակել Գազայում հրադադարի համաձայնագրի իրականացումը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Գազայի հատվածում Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի իրականացումը շարունակելու և գործարքի…

4 hours ago

Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել

Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել՝ հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Նշվում է,…

4 hours ago

Հայաստանի մշտական բնակչության թիվն անցել է 3 միլիոնը

Հայաստանի մշտական բնակչության թիվն ավելացել է՝ 2024 թվականի վերջի դրությամբ կազմելով 3 մլն 75 հազար…

5 hours ago

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հետևում է Բաքվի դատավարություններին

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից հայտնում են. «Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց,…

5 hours ago