«Բելառուսը Հայաստանին հրավիրել է մասնակցելու Մինսկի զորահանդեսին». Բելառուսի ԱԽ քարտուղար

«Բելառուսը Հայաստանին հրավիրել էր մասնակցելու Մինսկում կայանալիք զորահանդեսին, սակայն մտացածին, սուբյեկտիվ պատճառներով այդ երկրի շքերթային հաշվարկները չեն ժամանել»․ այս մասին, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը․ հայտնում է «Բելտա»-ն։

Մինսկում Անկախության օրվա զորահանդեսի մասնակիցների թվում էին մի շարք պետությունների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Չինաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչներ ու զինծառայողների զորահանդեսային հաշվարկներ: Վոլֆովիչն ասել է, որ Հայաստանի ներկայացուցիչներին նույնպես հրավիրել են մասնակցելու Մինսկում կայանալիք զորահանդեսին․ «Հայաստանը դեռ ՀԱՊԿ անդամ է, նրան հրավիրում են բոլոր համաժողովներին», – հավելել է նա: Այս օրերին Մինսկում անցկացվում է ևս մեկ միջազգային միջոցառում՝ ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհուրդը: 

«Հրավիրվել է նաև Հայաստանը։ Բայց ինչ-որ մտացածին, ամենայն հավանականությամբ՝ սուբյեկտիվ պատճառներով, ցավոք, Հայաստանի պատվիրակությունը և շքերթային հաշվարկները չեն ժամանել շքերթին մասնակցելու համար», – փաստել է Վոլֆովիչը։

Թիվ 1

Recent Posts

Fastex-ը կազմակերպելու է WCIT-ի բացման համերգը․ ելույթ կունենա աշխարհահռչակ երգիչ Ջեյսոն Դերուլոն

Սույն թվականի հոկտեմբերի 3-ին Իսահակյան 9 հասցեում կայացել է Fastex-ի և WCIT նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային…

10 hours ago

Երևանի քաղաքապետարանի պատասխանը՝ ՄԻՊ-ի գրասենյակին

Ի պատասխան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի «Երևանի քաղաքապետարանը խախտել է Լվովյան փողոցի բնակիչների իրավունքները»՝ այսօր…

10 hours ago

Փաշինյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի բացմանը

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիլեր Կոտրե քաղաքում` ֆրանսերեն լեզվի նոր միջազգային ավանում,…

10 hours ago

ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևին

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի պատասխանը լրատվամիջոցներից ստացված հարցմանը - Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը…

11 hours ago

Իսրայելի հարձակման դեպքում Իրանը սպառնում է հարվածել կարևոր օբյեկտների

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ալի Ֆադավին հայտարարել է, որ եթե Իսրայելը հարձակվի իրենց…

11 hours ago

ԱՊՀ դատախազների խորհրդի նիստում անդրադարձել են ապօրինի գույքի բռնագանձումներին

Երևանում այսօր կայացել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստը:…

11 hours ago