Գլխավոր
13.11.2019

Վանո Սիրադեղյանի վերադարձը` արդի պահանջ

Վանո Սիրադեղյանի վերադարձը` արդի պահանջ

 

….Հայաստանը իր խորությամբ է երկիր: Հայաստանը մանրամասն սիրելու հայրենիք է և այդպես մանրամասն սիրելու դեպքում մեկ չէ՝ տասը կյանք էլ չես սպառի: Միայն թե շտապելու հարկ չկա: Առավել ևս համեմատելու կարիք չկա: Քարտեզը երկրի ու հայրենիքի մասին գաղափար չի տալիս, մասշտաբայնությունը հանգստություն չի բերում բնակչի հոգուն, որովհետև մեծը դեռ համարժեք չէ, նաև մեծից մեծը միշտ կա…

Վանո Սիրադեղյան 

Երբ մենք խոսում ենք Նորանկախ Հայաստանի պատմության հիմնադիր մտավորական և քաղաքական գործիչների մասին, ապա առաջին անհատներից մեկը, որ գալիս է մտքում՝ Վանո Սիրադեղյանն է: Գրող, հրապարակախոս և քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանը իր ուրույն դերակատարումն ուներ մեր անկախության կերտման գործընթացում: Սիրադեղյանի կոլորիտային և մտավորական, քաղաքական կերպարը ապագայում իր ուրույն և արժանավոր տեղն է զբաղեցնելու հայոց պատմության շրջանակներում: Սիրադեղյանը այն անհատներից էր, ով ապրիորի զգում էր Հայաստանի զարկերակը:

Իրականում քիչ մտավորականներ կան, որոնք կարողանում են այդքան ճշգրտորեն շոշափել առաջին հայացքից խիստ անտեսանելին: Նրանք մտավորական են բառի ամենաիսկական իմաստով, ովքեր տեսնում են հասարակ և իրենց հոգսերով ապրող մարդկանց, կամ իրենց իբրև թե էլիտա հչռակածների համար անտեսանելին: Մտավորականը այն մարդը չէ, ով գիշեր-ցերեկ քծնում է օրվա իշխանություններին, կամ մի քանի աներևութական բաներ ստեղծագործում և իրեն հռչակում մտավորական: Մտավորականն այն անհատն է, ով կարողանում է զգալ սեփական երկիրը ամեն մի մանրուքով, տեսնել այդ մանրուքի մեջ սեփական երկրի հայելային արտացոլումը: Զգալ սեփական երկրի հողն ու ջուրը, սեփական քաղաքացիների առօրյան, խոսել դրա մասին և ապրել դրանով: Վանո Սիրադեղյանը այդպիսի մտավորական էր, ով իր հրապարակախոսություններում շեշտադրում կատարեց այնպիսի թեմաների շուրջ, որը կար, սակայն որը չէր բարձրաձայնվում: Նա դա արեց իրեն բնորոշ դիպուկ կերպով՝ ձեռքը դնելով ցավացող վերքի վրա և վերհանելով մեր հասարակական արատները և տալով որոշակի ախտորոշում: Նրան պետք է կարդալ, սակայն Սիրադեղյանին կարդալը քիչ է: Սիրադեղյանին պետք է զգալ, այնպես ինչպես ինքը զգում էր Հայաստանյան զարկերակը և միայն դրանից հետո կարելի է հասկանալ և ըմբռնել Սիրադեղյանի հրապարակախոսություններում կամ ստեղծագործություններում բարձրացված հարցերի ողջ խորությունը: Թերևս Սիրադեղյանի Հայաստանը զգալու և ճշգրիտ շեշտադրումներ կատարելու ունակությունն է, որը չներվեց նրան՝ նախկին հանցագործների կողմից: Սիրադեղյանի տեսակը խորթ էր և խանգարող էր նրանց՝  պետությունը արնաքամ անելու իրենց ծրագրերի համատեքստում: Այդ իսկ պատճառով առաջ եկան այդ հորինված մեղադրանքները:

2018թ. տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո հասարակական շրջանակներում խոսվում էր, որ Վանո Սիրադեղյանը վերջապես պետք է հնարավորություն ունենա վերադառնալ Հայաստան: Այն Հայաստան, որին այդքան մանրակրկիտ սիրում էր նա: Նոր իշխանությունները կարող են և պարտավոր են ունենալ դերակատարում այս հարցում: Նրանք պարտավոր են նպաստել արդության վերականգմանը: Վանո Սիրադեղյան մտավորական և քաղաքական գործիչը արժանի է վերադառնալ Հայաստան: Սիրադեղյանի մտավորական տեսակը պետք է Հայաստանին:

Ծնունդդ շնորհավոր ,Վանո Սիրադեղյան: Արժանի ես ապրելու Հայաստանում: Այն Հայաստանում, որին դու, ի հեճուկս իր խնդիրների, խենթի պես սիրում ու զգում էիր:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է