Ուկրաինան զանգվածային հարձակման է ենթարկվել

Ուկրաինայում հայտնել են, որ Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել երկրի տարբեր քաղաքների․ կա շուրջ երկու տասնյակ զոհ։

«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր Telegram-ալիքում գրել է, որ հարվածների տակ են հայտնվել Կիևը, Դնեպրը, Կրիվոյ Ռոգը, Սլավյանսկը, Կրամատորսկը:

«Տարբեր տեսակի ավելի քան 40 հրթիռ։ Վնասվել են բնակելի շենքեր, ենթակառուցվածք և մանկական հիվանդանոց։ Բոլոր ծառայությունները ներգրավված են հնարավորինս շատ մարդկանց փրկելու համար»,-գրել է Զելենսկին։

Հրթիռային հարվածների հետևանքով Կիևի մանկական հիվանդանոցում, ըստ տեղի իշխանությունների, կա 7 զոհ։ Նշվում է, որ հիվանդանոցի փլատակներում կարող են էլի մարդիկ լինել։

Կիևին հարվածի հետևանքով տուժել են բնակելի և գրասենյակային շենքեր։ Ըստ ՌԲԿ-Ուկրաինա պարբերականի՝ երկրի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն հայտնել է 25 վիրավորի մասին։

Ուկրաինական ԶԼՄ-ները գրում են նաև Կիևի Շևչենկովսկի շրջանում մետրոյի «Լուկյանովսկայա» կայարանից ուղևորների տարհանման մասին։

Կրիվոյ Ռոգում հրթիռները հարվածել են արդյունաբերական ձեռնարկության վարչական շենքի։

Ըստ Կրիվոյ Ռոգի պաշտպանության խորհրդի ղեկավար Ալեքսանդր Վիլկուլի՝ քաղաքում կա 10 զոհ, 31 վիրավոր։

Դնեպրում հարվածի տակ են հայտնվել բնակելի շենք և տեխնիկական սպասարկման կայան։ Հարձակման հետևանքների մասին չի հաղորդվում։

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Կոչ ենք անում զերծ մնալ Արցախի իրավական դաշտում երբևէ գոյություն չունեցած փաստաթղթի շահարկումից. Շտաբ

ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը որևէ իրավական հիմք չունի և իրական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու անհաջող փորձ…

8 hours ago

Իրանը բացառել է սեփական միջուկային զենք ստեղծելու հեռանկարը

Իրանը ոչ մի դեպքում չի ստեղծի իր միջուկային զենքը, քանի որ երկրի ղեկավարությունը նման գործունեության…

12 hours ago

Պետք է կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից». Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից»3-րդ հանրապետությունը…

13 hours ago

Գուրգեն Արսենյանը մասնակցել է Լավրովի կազմակերպած հանդիպմանը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ընդունել է Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին՝ քննարկելով Եվրասիական տարածաշրջանում…

14 hours ago

Բաքվի դատարանում այսօր հարցաքննվել է Դավիթ Բաբայանը

Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝…

14 hours ago

ԱՄՆ-ում տարածքների վերաբերյալ առաջարկ են ներկայացրել Կիևին

Ուկրաինական ծագմամբ ամերիկացի կոնգրեսական Վիկտորիա Սպորտուն կոչ է արել Կիևին հրաժարվել տարածքի նկատմամբ հավակնություններից և…

14 hours ago