Շոգն ազդում է սրտանոթային համակարգի վրա. ի՞նչ անել

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ շոգն էական ազդեցություն կարող է ունենալ սրտանոթային համակարգի վրա։

Սրտի ծանրաբեռնվածության ավելացում.բարձր ջերմաստիճանը կարող է հանգեցնել անոթների լայնացման, ինչը ժամանակավորապես նվազեցնում է արյան ճնշումը:

Սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող մարդկանց համար դա կարող է վտանգավոր լինել դեպի սիրտ և այլ կենսական կարևոր օրգաններ արյան հոսքի հնարավոր նվազման պատճառով։

Սրտանոթային հիվանդությունների ռիսկ.նախկինում որոշակի խնդիրներ ունեցած անձինք (օրինակ` զարկերակային գերճնշում կամ կորոնար զարկերակների հիվանդություն) բարդությունների ավելի մեծ ռիսկ ունեն: Ախտանիշները կարող են սրվել և մեծացնել սրտային նոպաների հավանականությունը:

Ջրազրկում. շոգ եղանակին մեծ է ջրազրկման վտանգը, հատկապես, եթե մարդը բավարար քանակությամբ հեղուկ չի խմում: Այն կարող է հանգեցնել արյան խտացման, մեծացնել սրտի վրա ծանրաբեռնվածության և թրոմբագոյացման ռիսկը:

Նախազգուշական միջոցներ բարդություններից խուսափելու համար.
շոգին խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից
թեթև և բաց գույնի հագուստ կրել և հնարավորության դեպքում մնալ զով վայրերում,
լրացուցիչ նախազգուշական միջոցների մասին խորհրդակցել բժշկի հետ:

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Կոչ ենք անում զերծ մնալ Արցախի իրավական դաշտում երբևէ գոյություն չունեցած փաստաթղթի շահարկումից. Շտաբ

ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը որևէ իրավական հիմք չունի և իրական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու անհաջող փորձ…

8 hours ago

Իրանը բացառել է սեփական միջուկային զենք ստեղծելու հեռանկարը

Իրանը ոչ մի դեպքում չի ստեղծի իր միջուկային զենքը, քանի որ երկրի ղեկավարությունը նման գործունեության…

12 hours ago

Պետք է կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից». Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից»3-րդ հանրապետությունը…

13 hours ago

Գուրգեն Արսենյանը մասնակցել է Լավրովի կազմակերպած հանդիպմանը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ընդունել է Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին՝ քննարկելով Եվրասիական տարածաշրջանում…

14 hours ago

Բաքվի դատարանում այսօր հարցաքննվել է Դավիթ Բաբայանը

Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝…

14 hours ago

ԱՄՆ-ում տարածքների վերաբերյալ առաջարկ են ներկայացրել Կիևին

Ուկրաինական ծագմամբ ամերիկացի կոնգրեսական Վիկտորիա Սպորտուն կոչ է արել Կիևին հրաժարվել տարածքի նկատմամբ հավակնություններից և…

14 hours ago