Վրաստանի անդամակցությունը ԵՄ-ին կասեցվել է. Գերչինսկի

Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին հայտնել է ԵՄ-ի որոշումը՝ սառեցնել 30 միլիոն եվրոն, որը նախատեսված է պաշտպանության ոլորտում Վրաստանին աջակցելու համար։

Այդ մասին դիվանագետը լրագրողներին ասել է Թբիլիսիում ընթացող «ԵՄ ընդլայնումը. աշխարհաքաղաքական անհրաժեշտություն և հետագա քայլեր ԵՄ թեկնածու երկրների համար» երկօրյա միջազգային համաժողովում։

«Եվ սա միայն առաջին քայլն է, կլինեն ուրիշները։ Մեր անմիջական օգնությունը Վրաստանի կառավարությանը կկրճատվի, և մենք կձգտենք այդ ուղղակի օգնությունը տեղափոխել քաղաքացիական հասարակության և զլմ-ների վրա: Այս մասին հայտարարվել է Լյուքսեմբուրգում արտգործնախարարների հանդիպումից հետո»,- ասել է Գերչինսկին։

«Վրաստանի անդամակցությունը Եվրամիությանն այս պահին կասեցված է։ Հունիսի 27-ին դա շատ հստակ ասել են Եվրամիության ղեկավարները։

Հոկտեմբերին ընդլայնման մասին զեկույց կհրապարակվի բոլոր թեկնածու երկրների համար, իսկ դեկտեմբերին ԵՄ առաջնորդները կորոշեն հաջորդ քայլերը, բայց ներկա իրավիճակում չեմ պատկերացնում, որ Վրաստանն այս տարի առաջ կգնա, կանցնի հաջորդ փուլ, քանի որ առաջնորդները որոշել են կասեցնել Վրաստանի անեքսիայի գործընթացը և չեն ընդունելու Վրաստանի կառավարության բացատրությունները։ Սպասում են»,- ասել է Պավել Գերչինսկին։

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Վաղը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ

Երևան քաղաքում ապրիլի 24-ի, 26-ի և 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի…

10 minutes ago

ՌԴ-ում եղբայրական հայ ժողովրդի վիշտը միշտ ընդունել են որպես սեփական ցավ. Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան իր ճեպազրույցում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։ «ՌԴ-ում եղբայրական…

28 minutes ago

Լիբանանի նախագահը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ

Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ՝ ընդգծելով, որ այդ…

51 minutes ago

Արևմուտքը փորձում է ՆԱՏՕ-ի կրկնօրինակը ստեղծել Ասիայում. Շոյգու

Պաշտպանության նախկին նախարար և ՌԴ Անվտանգության խորհրդի ներկայիս քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Արևմուտքը…

1 hour ago

Ապրիլի 24-ին հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը. Մակրոն

110 տարի առաջ սկսվեց Հայոց ցեղասպանությունը։ Այսօր՝ ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին…

2 hours ago

ՌԴ ԶՈՒ-ն գիշերը հարվածել է Կիևին

Ռուսաստանը գիշերային ժամերին հրթիռային և անօդաչու սարքերով հարվածել է Կիևին՝ սպանելով առնվազն ութ մարդու, վիրավորելով…

2 hours ago