Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական վերահսկողական ծառայությանը հանձնարարել է ուսումնասիրություններ իրականացնել Եղեգնաձորի քաղաքապետարանում: Այդ մասին վարչապետը նշեց կառավարության նիստում՝ անդրադառնալով սուբվենցիոն ծրագրերի իրականացման որակին:
«Նախորդ կիրակի մենք Գորիսում, Վայքում ու Եղեգնաձորում եղանք ու խառը տպավորություններով վերադարձանք այնտեղից: Ես հանձնարարական եմ տվել Պետական վերահսկողական ծառայությանը ստուգումներ իրականացնել Եղեգնաձորի քաղաքապետարանում, որ պարզենք՝ ինչ է կատարվում», – ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշեց՝ չնախատեսված այցերով գնալու է մարզեր ու տեսնի, թե իրեն հետաքրքրող սուբվենցիոն ծրագրերը ինչպես են իրականացվել: Վարչապետը կոչ արեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանին և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին նույնն անել:
«Եթե հանկարծ պարզվեց, որ ինչ-որ բան այն չէ, ընդունող հանձնաժողովը, ընդունող պաշտոնյաները պետք է իմանան, որ հավասարազոր պատասխանատվություն են կրելու», – ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը Եղեգնաձոր այցի ընթացքում դժգոհություն էր հայտնել բակային տարածքների և լուսավորության բարելավմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի որակից:
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Սա միջին ամսական աշխատավարձի աճն է։…
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 17-ին իր ասուլիսում մի քանի սխալ պնդումներ է արել,…
Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը կարծում է, որ ԱՄՆ կառավարության վրա ճնշումների ավելացումն իմաստ ունի, առանձնապես՝…
Նման կետեր խաղաղության պայմանագրում չեն քննարկվում, «Ազատությանը» փոխանցել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը՝ արձագանքելով Ադրբեջանի Մեջլիսի…
Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Իտալիայի Պատգամավորների պալատի արտաքին…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր չէ Մոսկվա թռչել Հաղթանակի օրվա կապակցությամբ։ ՌԴ…