Վաշինգտոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից վերադառնալիս Թուրքիայի նախագահը ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին, անդրադարձել Հարավային Կովկասում զարգացումներին:
Պատասխանելով Հայաստան-Թուրքիա սահմանի հնարավոր բացման մասին հարցին՝ Ռեջեփ Էրդողանն ընդգծել է.
«Իսկ ինչո՞ւ չպետք է մտածենք այդ ուղղությամբ: Մենք այդ մասին արդեն ամեն ինչ ասել ենք հայկական կողմին։ Այժմ պետք է բոլոր առագաստներն ուղղենք դեպի խաղաղություն:
Հուսով ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև շուտով մշտական խաղաղություն կհաստատվի: Թուրքիան ամբողջ սրտով աջակցում է այդ խաղաղությանը»,- նշել է նա:
Էրդողանը նաև հայտարարել է, թե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը կարևոր քայլ կլինի խաղաղության համաձայնագրի ամրապնդման և վերջնականացման ճանապարհին:
«Այն շատ կարևոր է Իլհամ Ալիևի համար։ Հուսանք, երբ այնտեղ երկաթուղային համակարգը գործարկվի, Ադրբեջանը շատ ավելի հանգիստ կլինի»,- նշել է Էրդողանը և շարունակել.
«Այս քայլերը դրական ազդեցություն կունենան ոչ միայն Ադրբեջանի, այլև Հայաստանի, Թուրքիայի և տարածաշրջանի այլ երկրների բարգավաճման և խաղաղության համար: Կարևոր է, որ մյուս երկրները նման մոտեցում ցուցաբերեն և նպաստեն խաղաղության գործընթացին»:
Էրդողանը հավելել է, որ Իրանի նախագահի հետ շփման ընթացքում միջանցքի հարցը չի քննարկվել: Սակայն նա կարծիք է հայտնել, որ այն ռազմավարական բնույթ ունի և օգուտ կբերի բոլորին:
Չորեքշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ չեղարկում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության…
Հարավային Կորեայի հետախուզական գործակալությունը հայտնել է, որ Հյուսիսային Կորեան, ամենայն հավանականությամբ, լրացուցիչ զորքեր է ուղարկել…
ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է վարորդների համար 9 բալային միավորը 13…
https://youtube.com/watch?v=UpQqi3naZWc&si=iMvx3TDs39lM9OQA
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը կառավարությանը ներկայացրեց կրիպտոարժույթի ոլորտը կարգավորելու նախագիծը։ Վարչապետ Փաշինյանը նկատեց, որ սա…
2018 թվականից 2024 թվականը ներառյալ 2017 թվականի համեմատ Հայաստանի տնտեսությունն աճել է 43,5 տոկոսով, այսինքն՝…