ՀՀ ֆինանսական համակարգը կայուն է և նահանջ չի գրանցել. Հակոբ Արշակյան

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Կայուն զարգացմանը նվիրված բարձր մակարդակի խորհրդարանական ֆորումում, ընդգծել՝ Կայուն զարգացման 2030 թվականի օրակարգը գործուն դերակատարություն է ունեցել զարգացման հարցում Հայաստանի տեսլականը ձևավորելու մեջ՝ համակարգային ու համապարփակ շրջանակ ուրվագծելով մարդկային կապիտալի զարգացման, կայուն տնտեսական աճի, հանրային միասնության ու առավել ուժեղ դիմակայունության համար:

Հայաստանի նախաձեռնած բարեփոխումները արտացոլված են 2021-2026թթ. կառավարության գործողությունների ծրագրում և մինչև 2050թ․ Հայաստանի վերափոխման ռազմավարության մեջ՝ նշել է ԱԺ փոխխոսնակը:

«Չնայած այն բանին, որ 2020 թ.-ից ի վեր ՀՀ-ն անցնում է մարդասիրական ճգնաժամերի և արտակարգ իրավիճակների միջով, նախկին Կամավոր ազգային զեկույցի հետ համեմատած ցուցիչների վերանայումը 2020-2023 թթ. ընկած ժամանակահատվածում տարբեր ոլորտներում ի հայտ է բերել շատ դրական փոփոխություններ:

Վերջին տարիների ընթացքում Հայաստանի տնտեսությունը գրանցում է ՀՆԱ-ի կայուն երկնիշ աճ (2022 թ․՝ 12.6%, 2023-ին՝ 8.7%)՝ տասնյակ հազարավոր քաղաքացիների օգնելով դուրս գալ աղքատության շեմից։

ՀՀ ֆինանսական համակարգը կայուն է և նահանջ չի գրանցել:

Դատական, սոցիալական պաշտպանության և կրթության ոլորտների հավակնոտ բարեփոխումների վճռական իրականացումը և երկրի անզիջում պայքարն ընդդեմ կոռուպցիայի ավելի են ամրապնդել հասարակության հավատը պետական ինստիտուտների նկատմամբ:

Առաջընթաց է կատարվել սոցիալական պաշտպանության համակարգում՝ ուշադրությունը կենտրոնացնելով ամենախոցելի անձանց վրա:

Հայաստանը նաև հետևողականորեն խթանում է կանանց ու աղջիկների իրավունքները, նրանց հնարավորությունների ընդլայնումը և զգալի մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում հանրային կյանքի բոլոր բնագավառներում։

Հայաստանի Ազգային ժողովում կանանց տեղերի համամասնությունը 36.5% է»,- ասել է Հակոբ Արշակյանը։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ-ն ավարտել է Մարգարայի սահմանային կետի աշխատանքները. Խուդաթյան

Հայաստանն ավարտել է Մարգարայի սահմանային կետի աշխատանքները, բացմանը պատրաստ վիճակ է։ Այս մասին այսօր՝ փետրվարի…

5 hours ago

Տավուշից է սկսվելու սահմանազատումը՝ հյուսիսային անկյունից. Մհեր Գրիգորյան

Տավուշից է սկսվելու սահմանազատումը՝ հյուսիսային անկյունից: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ…

5 hours ago

ՌԴ-ն երբեք չի համաձայնի խաղաղապահ ուժերի տեղակայմանը. Լուկաշենկո

Ռուսաստանը երբեք չի համաձայնի ԵՄ երկրների խաղաղապահ ուժերի տեղակայմանը Ուկրաինայում։ Այս մասին հայտարարել է Բելառուսի…

5 hours ago

Քննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-Հունաստան համագործակցության հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով…

6 hours ago

Վահագն Խաչատուրյանը կմասնակցի Ուրուգվայի նորընտիր նախագահի երդմնակալությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 27-ից մարտի 4-ը աշխատանքային այցով կլինի նախ Արգենտինայում, ապա Ուրուգվայի…

6 hours ago

Անհայտ կորածների ընտանիքները 300.000-ական դրամ աջակցություն կստանան

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ֆինանսական միջոցներ հատկացնել անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական…

6 hours ago