Հայաստանը հրաժարվել է Ալիևի հետ հանդիպումից. Հաջիև

Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Լոնդոնում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի համաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ․

«Նման հանդիպում անցկացնելու առաջարկով հանդես եկավ Միացյալ Թագավորությունը (ՄԹ)։ Նման հանդիպում եղել է Մյուխենի խաղաղության համաժողովից հետո՝ Օլաֆ Շոլցի կազմակերպմամբ։

Նույն ձևաչափը առաջարկել է ՄԹ-ն։ Սակայն հայկական կողմը մերժել է։ Այսպիսով, հանդիպումը պետք է սկսվեր ՄԹ վարչապետի մասնակցությամբ, որին կհետևեր Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպման շարունակությունը։ Այս հանդիպմանը մասնակցելուց Հայաստանի մերժումը մենք դիտարկում ենք որպես երկխոսությունից դուրս գալու և խաղաղության օրակարգի խաթարման մտադրության դրսևորում։

Թեև Հայաստանը տարբեր հարթակներում խոսում է խաղաղության մասին, բայց միանգամայն անհասկանալի է, թե ինչու է հրաժարվում խաղաղության օրակարգի առաջխաղացմանը ծառայող հանդիպումից։

Միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ Հայաստանն իսկապես պետք է արժևորի երկխոսության հնարավորությունները, այլ ոչ թե հրաժարվի դրանից։ Մենք մեծապես գնահատում ենք ՄԹ խաղաղության այս նախաձեռնությունը», – ասել է Հաջիևը «Report» ադրբեջանական լրատվականի հետ զրույցում։

Թիվ 1

Recent Posts

«Կասկադն» ավարտուն տեսք կստանա

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ 20 մլրդ 46 մլն դրամի ներդրումային ծրագրի շնորհիվ համալիրը վերջապես…

5 minutes ago

Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը ՈւԵՖԱ Կանանց Ազգերի լիգայի խաղարկության երկրորդ տուրի շրջանակում ընդունեց Ղազախստանի ընտրանուն…

16 minutes ago

Ադրբեջանը փորձում է խոչընդոտել և թույլ չտալ, որ ՀՀ-ում տեղի ունենա Սահմանադրության փոփոխություն. Եղոյան

Ադրբեջանը փորձում է խոչընդոտել և թույլ չտալ, որ ՀՀ-ում տեղի ունենա Սահմանադրության փոփոխություն. պատասխանելով հարցին՝…

23 minutes ago

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ՀՀ-ում Ռումինիայի դեսպանին

Մեզ համար պատիվ էր ընդունել Հայաստանում Ռումինիայի դեսպան Նորին Գերազանցություն Կոռնել Իոնեսկուին` նշված է Հայաստանում…

43 minutes ago

Կոչ ենք անում ԵՄ-ին արագ թիրախավորված պատժամիջոցներ ձեռնարկել Ադրբեջանի նկատմամբ. Լևոն Քոչարյան

Պնդումը, թե Հայաստանում լիակատար գործող ժողովրդավարություն է՝ իրականություն չէ. Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի…

58 minutes ago

ՆԳՆ-ի պարզաբանումը Գյումրի համայնքի ընտրությունների վերաբերյալ

ՆԳՆ-ն պարզաբանում է ներկայացրել Գյումրի համայնքի ընտրությունների վերաբերյալ: «Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի…

1 hour ago