Իրականացվում են աղբատարների թվայնացման աշխատանքներ

Երևանում աղբահանության իրականացման համար աշխատում է 50 մեքենա. այս մասին հայտնել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ընկերության ղեկավար Սաշա Կատվալյանը։

Նրա խոսքով, որոշ մեքենաներ վերանորոգվում են, և դրանք ևս կշահագործվեն.

«Մենք կարողանում ենք յուրաքանչյուր հերթափոխի աշխատանքի հանել գիշերը 37-38, ցերեկը՝ 40 աղբատար մեքենա՝ վարորդների խնդրի պատճառով»,- ասել է նա։

Ըստ Կատվալյանի, օգոստոսին սպասում են ևս 6 աղբատար մեքենայի ներմուծման.

«Այս պահին իրականցվում է նոր համակարգով աղբատարերի տեղադրման աշխատանքներ, որից հետո կարող ենք տեսնել՝ մայրաքաղաքում ամեն հերթափոխի որ աղբամաններն են մաքրվել, ավելի կառավարելի կդառնա աղբահանության աշխատանքը»։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցվել է, որ աղբամանների թվայնացման աշխատանքներն ավարտին կհասցվեն, շուտով քարտեզի վրա կցուցադրվեն նաև gps տվյալները։ Կատվալյանը հավաստիացրել է, որ աղբահանության հետ կապված այլևս խնդիր չի լինի։

Թիվ 1

Recent Posts

Կիպրոսն աջակցում է խաղաղության պայմանագրի վերջնական տեքստի արագ ստորագրմանը. ԱԳՆ

Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացում ձեռք բերված առաջընթացը և աջակցում պայմանագրի…

12 minutes ago

Թուրքական լրատվամիջոցների ուղերձը. Ադրբեջանը խոչընդոտում է ՀՀ-Թուրքիա կարգավորման գործընթացին

ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը սոցցանցի իր էջում գրել…

27 minutes ago

2025 թվականին մայրաքաղաքում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի

Երևանի քաղաքապետարանի՝ մարտի 17-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ 2025 թ. ընդհանուր առմամբ մայրաքաղաքում…

39 minutes ago

Հանրային աղմուկի թեմայով խորհրդարանական լսումներ կանցկացվեն

Մարտի 21-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի…

54 minutes ago

Ֆասթ Բանկը 2024թ.-ն ամփոփել է բարձր ֆինանսական ցուցանիշներով

Ֆասթ Բանկը 2024թ․-ն ամփոփել է բարձր ֆինանսական ցուցանիշներով։ Նախորդ տարի Բանկի ընդհանուր ակտիվները կազմել են…

1 hour ago

Բանակցությունները չեն կարող սկսվել, քանի դեռ Ուկրաինայում մարտերը չեն դադարել. Ռուբիո

Վաշինգտոնը պնդում է, որ Ուկրաինայում առնվազն կարճաժամկետ հրադադար պետք է լինի, քանի որ ռազմական գործողությունների…

2 hours ago