Ֆրանսիան թույլ չի տա մի շարք ռուս լրագրողների ներկա լինել օլիմպիական խաղերին. Դարմանեն

Ֆրանսիայի իշխանությունները մերժել են մի քանի տասնյակ օտարերկրացու մուտքը Փարիզում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին՝ լրտեսության պատճառաբանությամբ: Արգելքը վերաբերում է մոտ հարյուր մարդու Ռուսաստանից, Բելառուսից և մի շարք այլ երկրներից, Le Journal du Dimanche-ի հետ հարցազրույցում ասել է երկրի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը։

Նա պարզաբանել է, որ խոսքն այն օտարերկրացիների մասին է, որոնք ցանկանում էին 2024 թվականի օլիմպիական խաղերին գալ լրագրողների, ֆիզիոթերապևտների կամ տեխնիկական անձնակազմի անվան տակ։ Դարմանենը մտավախություն ունի, որ նրանք կիրականացնեն կիբեռհարձակումներ: Միաժամանակ Միջազգային օլիմպիական կոմիտեում աշխատող ռուսներին թույլատրվել է մասնակցել խաղերին։

Ընդհանուր առմամբ, ըստ ՆԳ նախարարի, հետախուզական ծառայությունների ստուգած 960 հազար գործով 4340 մարդ, այդ թվում՝ կամավորներ, մարզադաշտի աշխատողներ և սպորտային պատվիրակությունների անդամներ, զրկվել են 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերի ժամանակ աշխատելու թույլտվությունից և միջոցառումներին մասնակցելու հնարավորությունից։

Խոսքը վերաբերում է ենթադրյալ ահաբեկիչներին, իսլամիստներին, աջերի և ձախերի արմատական ​​ակտիվիստներին, ինչպես նաև նախկինում հանցագործությունների համար դատապարտվածներին:

Հուլիսի 26-ին Փարիզում մեկնարկող ամառային օլիմպիական խաղերին կմասնակցի 15 ռուս և 16 բելառուս մարզիկ: Նրանք հանդես կգան չեզոք կարգավիճակով։

Թիվ 1

Recent Posts

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այդ…

44 minutes ago

Պատմություն, որի շնորհիվ դարձել եմ այն, ինչ կամ. Ռուբեն Վարդանյանը նոր ուղերձ է հղել

Պատմություն, որի շնորհիվ դարձել եմ այն, ինչ կամ. Ռուբեն Վարդանյանն անձնական կյանքից մի դրվագ է…

1 hour ago

Գիշերը ՌԴ-ի երկնքում խոցվել է Ուկրաինայի ԶՈւ-ի 126 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…

17 hours ago

Պետք է շարունակենք ճնշումը Պուտինի վրա․ Սթարմեր

ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…

19 hours ago

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն․ Զելենսկի

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…

20 hours ago

Այս պատմական քայլը կամրապնդի կայունության կամուրջները․ ԱՄԷ ԱԳՆ

Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…

21 hours ago