ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ջերմորեն ողջունում եմ Նիդերլանդների պատգամավորների պալատի նախաձեռնությունը Երևանում դեսպանություն բացելու վերաբերյալ։ Կրկնակի հաճելի է, որ նախաձեռնության համահեղինկան է Հայաստան-Նիդերլանդներ բարեկամության շրջանակի համանանախագահ Ջոել Ֆորդևինդը։ Դեսպանության բացման հարցը անցյալ ամիս Արարատ Միրոզոյանի գլխավորած պատվիրակության Նիդերլանդներ այցելության ընթացքում հանդիպումներին քննարկված հիմնական թեմաներից էր։
Հատկանշական է, որ որոշման հիմնավորման հիմնական ուղերձը՝ Հայաստանի կառավարության խիզախ քայլերի սատարումն է։ Համոզված եմ, որ Նիդերլանդների մշտական ներկայությունը Հայաստանում նոր հորիզոններ կբացի երկկողմ բազմաշերտ համագործացկության խորացման համար։

















