Բարեկամական հարաբերությունները շարունակաբար զարգանում են․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Աս-Սիսիին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առթիվ:

Ուղերձում ասված է.

«Հայաստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ եմ հղում Ձեզ և Եգիպտոսի բարեկամ ժողովրդին Եգիպտոսի Արաբական Հանրապետության ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ։

Մեծ գոհունակությամբ եմ արձանագրում, որ մեր երկու պետությունների միջև բարեկամական հարաբերությունները և բազմոլորտ համագործակցությունը շարունակաբար զարգանում և ընդլայնվում են։

Վստահ եմ, որ վերջերս կատարված փոխադարձ պաշտոնական այցերը, որոնք վկայում են երկկողմ հարաբերությունները խորացնելու՝ մեր երկու կառավարությունների պատրաստակամության մասին, նոր խթան կհանդիսանան Հայաստան-Եգիպտոս փոխգործակցության առավել խորացման համար՝ ի շահ մեր երկու ժողովուրդների։

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ խորին երախտագիտություն հայտնել Ձեզ Կահիրեում ինձ և իմ գլխավորած պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության համար։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարեկեցություն»։

Թիվ 1

Recent Posts

Բուժառուներին անվճար կհատկացվի ևս 1 թանկարժեք դեղ

Առողջապահության նախարարությունը «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից մարդասիրական օգնություն է ստացել ԱՄՆ-ի Ամգեն ԻՆԿ. դեղագործական ընկերության արտադրության…

14 mins ago

Հյուսիսային Կորեան զորախումբ է ուղարկել Ռուսաստան

Հյուսիսային Կորեան զինվորականներ է ուղարկել Ռուսաստան. հայտարարել է Հարավային Կորեայի հետախուզությունը։ Ըստ հետախուզության տվյալների՝ հյուսիսկորեացի…

15 mins ago

Վրաստանի կառավարության քայլերը փաստացի կասեցրել են անդամակցությունը ԵՄ-ին․Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեկնաբանել է Եվրամիության գագաթնաժողովից հետո Եվրոպական խորհրդի հրապարակած հայտարարությունը Վրաստանում ստեղծված…

37 mins ago

Չեխիայի համար կարևոր է Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը. Միլոշ Վիստարչիլը՝ ՀՀ ԱԺ նախագահին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Սենատի…

38 mins ago

Վրաստանը կարող է կորցնել ամբողջ եվրոպական ֆինանսական օգնությունը․ ԵՄ դեսպան

Վրաստանը կարող է կորցնել Եվրամիության ամբողջ ֆինանսական օգնությունը, եթե երկրի իշխանությունները չփոխեն իրենց կուրսը և…

39 mins ago

ՌԴ-ն մտահոգված է

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարի սպանությանը։ «ՌԴ-ն մտահոգված է…

46 mins ago