Կիևը հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Մոսկվայի հետ. ՌԻԱ «Նովոստի»

Կիևը պատրաստ է բանակցել Մոսկվայի հետ, հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան չինացի գործընկեր Վան Իի հետ զրույցում։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Ուկրաինական կողմը պատրաստ է երկխոսություն և բանակցություններ վարելու ռուսական կողմի հետ, իհարկե, բանակցությունները պետք է լինեն ռացիոնալ և ունենան գործնական նշանակություն՝ ուղղված արդար և տևական խաղաղության հասնելուն», – ասել է Կուլեբան, որի խոսքերը մեջբերել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգը:

Իր հերթին Վան Ին արձագանքել է՝ նշելով, որ վերջերս և՛ Մոսկվան, և՛ Կիևը «տարբեր աստիճաններով» բանակցությունների պատրաստակամություն են հայտնել։

«Չնայած դրա պայմաններն ու հնարավորությունները դեռ չեն հասունացել, մենք աջակցում ենք խաղաղությանը նպաստող բոլոր ջանքերին և պատրաստ ենք շարունակել կառուցողական դեր խաղալ հրադադարի և բանակցությունների վերսկսման համար», – ընդգծել է չինացի դիվանագետը։

Թիվ 1

Recent Posts

Լևոն Բարսեղյանը կգլխավորի եվրոպամետ ուժերի դաշինքը

«Հանրապետություն», «Հանուն հանրապետության» և Հայաստանի Եվրոպական կուսակցությունները Գյումրիի ՏԻՄ ընտրություններում հանդես կգան դաշինքով, որ կկոչվի…

19 minutes ago

Թրամփի վարչակազմը կրճատում է USAID-ի արտաքին օգնության պայմանագրերի 90 տոկոսը

Չորեքշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ չեղարկում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության…

48 minutes ago

Հյուսիսային Կորեան նոր ուժեր է ուղարկել Ռուսաստան

Հարավային Կորեայի հետախուզական գործակալությունը հայտնել է, որ Հյուսիսային Կորեան, ամենայն հավանականությամբ, լրացուցիչ զորքեր է ուղարկել…

1 hour ago

Ի՞նչ ենք ասում մեր վարորդներին՝ արխային խախտե՞ք կանոնները. Թորոսյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է վարորդների համար 9 բալային միավորը 13…

1 hour ago

Պետական կառավարման համակարգը պետք է գիտելիք ձեռք բերի կրիպտոարժույթի մասին. Փաշինյան

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը կառավարությանը ներկայացրեց կրիպտոարժույթի ոլորտը կարգավորելու նախագիծը։ Վարչապետ Փաշինյանը նկատեց, որ սա…

2 hours ago