Ադրբեջանն ու ՀԱՊԿ անդամ Ղազախստանը ծրագրում են փոխանակվել ռազմակшն հետախուզական տեղեկատվությամբ

Ադրբեջանն ու Ղազախստանը, որը ՀԱՊԿ անդամ է, ծրագրում են փոխադարձաբար փոխանակվել ռազմական հետախուզական տեղեկատվությամբ, որը կվերաբերի ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպություններին, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ռազմաքաղաքական իրադարձություններին, գրում է tengrinews.kz կայքը:

Բացի այդ, այն դա ենթադրում է մասնակից պետությունների տարածքներում համատեղ մարտական պատրաստության միջոցառումների անցկացում:

Ղազախական Открытые НПА պորտալում քննարկման է դրվել ռազմական հետախուզության ոլորտում Ղազախստանի և Ադրբեջանի միջև համագործակցության մասին համաձայնագրի նախագիծը։

«Գաղտնի տեղեկատվության փոխանակումը, օգտագործումը և պաշտպանությունն իրականացվում է գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին առանձին միջազգային պայմանագրի հիման վրա: Կողմերը չեն օգտագործում սույն պայմանագրով համագործակցության ընթացքում ձեռք բերված տեղեկատվությունը` ի վնաս այդ տեղեկատվությունը տրամադրած կողմի»,- ասվում է փաստաթղթում։

Նշվում է նաև, որ տեղեկատվությունը, որը երկրները կփոխանակեն ստորագրված համաձայնագրի շրջանակում, չի կարող բացահայտվել, տրամադրվել կամ փոխանցվել երրորդ կողմին՝ առանց համապատասխան տեղեկատվություն տրամադրող կողմի գրավոր համաձայնության։

«Կողմերը ռազմական հետախուզական գործողություններ չեն իրականացնում՝ ուղղված մյուս կողմի դեմ», – ընդգծվում է փաստաթղթում։

Համաձայնագիրը կարող է կասեցվել կողմերից մեկի «անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, հասարակական կարգի կամ ազգային անվտանգության սպառնալիքի» դեպքում։ Եթե դա տեղի ունենա, ապա մյուս կողմը պետք է գրավոր տեղեկացվի դիվանագիտական ուղիներով:

Ռազմական հետախուզության պայմանագիրը կնքվում է 5 տարի ժամկետով, և եթե կողմերից մեկը որոշի խզել այն, ապա պարտավոր է այդ մասին տեղեկացնել առնվազն 6 ամիս առաջ։

Թիվ 1

Recent Posts

Պեկինը Մոսկվային մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարում անսպասելի երկրի միջոցով. Bloomberg

Bloomberg-ի կողմից հրապարակված առևտրային տվյալների վերլուծության համաձայն՝ Արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Թաիլանդը դարձել է չինական…

11 minutes ago

Ինչ է պետք զիջել խաղաղության համար. Ռուբինյան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ Ինչ է…

22 minutes ago

Մեղրիին է վերադարձվել ընդհանուր շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս

Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 3.15 հա ընդհանուր մակերեսով 6 հողամասի…

47 minutes ago

Պատմությունը բազմիցս ցույց է տվել՝ տարածքները հնարավոր է վերադարձնել․ Մեսրոպ Առաքելյան

Ամենակարևորը թեման ապրեցնելն է՝ ազգային հիշողության, արժանապատվության և պետական մտածողության մակարդակով, որովհետև երբ պետությունը զարգանում…

1 hour ago

Քննարկվել են բեռների անխոչընդոտ տարանցմանը վերաբերող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրավերով Հայաստանում է գտնվում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար…

1 hour ago

Իրանին տրամադրվում է առավելագույնը 10-15 օր ժամանակ․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրան հետ համաձայնության հասնելու համար տրամադրվում է առավելագույնը…

2 hours ago