Արմավիրը «Թումո» կենտրոն կունենա

Արմավիրը «Թումո» կենտրոն կունենա. այդ նպատակով նվիրաբերությամբ կտրամադրվի Արմավիրի թիվ 12 մսուր-մանկապարտեզի վթարային շենքը։ Ծրագրի իրականացման համար կծախսվի 530 մլն դրամ։ Կենտրոնը հնարավորություն կտա 12-ից 18 տարեկան երեխաներին և հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված այլ անձանց անվճար օգտվելու արհեստի և տեխնոլոգիաների ոլորտներում մատուցվող կրթական ծրագրերից:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի խոսքով, մինչ այժմ ՀՀ-ում գործում է 5 «Թումո» կենտրոն և 34 «Թումո տուփեր», հաճախում է 25.000 ուսանող.

«Այս պահին ընթացքի մեջ է Եղեգնաձորի ու Մասիսի ժամանակավոր կենտրոնների բացման գործընթացը»։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ շեշտադրել է բովանդակային համագործակցության կարևորությունը։

Ըստ նրա, կարևորում են ոչ ֆորմալ կրթական համակարգերի զարգացումը, որոնք էականորեն կարող են բարձրացնել նաև ֆորմալ կրթության որակն ու մակարդակը.

«Ժամանակակից աշխարհում երեխաները սովորում են ոչ միայն հանրակրթական հաստատություններում, այլև դրանից դուրս։ Եւ շատ կարևոր է, որ մենք ապահովենք միասնական միջավայր»։

Ըստ նախարարի՝ «Թումո տուփերը» տեղադրվում են դպրոցներին հարակից տարածքներում, ինչը նպաստում է դպրոցների հետ համագործակցությանը ինչպես երեխաների, այնպես էլ ուսուցիչների համագործակցության առումով։

Թիվ 1

Recent Posts

Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Սևանի Արևիկ հանգստյան գոտում հանդիպել է «ՀՀ վարչապետի…

1 hour ago

Իսրայելը կարող է հասնել ամենուր․ Նեթանյահուն զգուշացրել է Իրանին

Իսրայելի կողմից «Հեզբոլլահի» ղեկավար Հասան Նասրալլայի սպանությունը կվերափոխի Մերձավոր Արևելքի ուժային կառույցները։ Նման հայտարարություն է…

1 hour ago

ՀՀ-ն «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը: Հայաստանի այս տարվա պատվիրակն ընտրվել է…

15 hours ago

Պակիստանում ռուս օդաչուներով ուղղաթիռ է կործանվել

Պակիստանում ռուս օդաչուներով ուղղաթիռ է կործանվել. զոհվել է վեց մարդ։ Այս մասին հայտնում է Reuters–ը։…

17 hours ago

Ես այստեղ եմ կոնկրետ միջոցառման մասնակցելու. Անդրեասյան

Ես հրավեր եմ ստացել և մասնակցում եմ Մյուռոնօրհնություն արարողությանը, լրագրողերին ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա…

17 hours ago

Խոշոր հրդեհ` Երևանի թիվ 185 հիմնական դպրոցում

Սեպտեմբերի 28-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:35-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ահազանգ է…

17 hours ago