Օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Երևան քաղաքում՝ հուլիսի 26-ին երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

Հուլիսի 27-28-ին, 29-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։

Հուլիսի 29-ի ցերեկը, 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ՝ 18-22մ/վ, երեկոյան ժամերին՝ 17-20մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում` հուլիսի 26-ի, 29-ի և 31-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Հուլիսի 27-28-ին, 29-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 30-ին, 31-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ:

Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը 28-ի ցերեկը կնվազի 2-5 աստիճանով։

Թիվ 1

Recent Posts

Վտանգավոր ճանապարհահատվածը կահավորվել է ճանապարհային նշաններով և արագաչափ է տեղադրվել

ՀՀ քննչական կոմիտեն իր լիազորություններից բխող անհրաժեշտ գործիքակազմով միջոցառումներ է իրականացնում՝ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների և դժբախտ…

34 mins ago

Հայաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները հանդիպում են ունեցել

Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում անցկացվող «3+3» խորհրդակցական հարթակի հանդիպման շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը…

58 mins ago

Բաքուն COP 29-ին մասնակցելու հրավեր է ուղարկել Հայաստանին

Հայկական կողմին հրավեր է ուղարկվել՝ մասնակցելու COP 29-ին. հայտարարել է COP 29-ի գլխավոր գործադիր տնօրենը. «Մենք…

59 mins ago

Լավրովը ասել է, թե ինչն է համարում Հարավային Կովկասի ամենալուրջ սպառնալիքը

Հարավային Կովկասի համար ամենալուրջ սպառնալիքն այն է, որ ոչ տարածաշրջանային խաղացողները թելադրում են իրենց շահերը։…

1 hour ago

Բայրամովը հաղորդակցությունների բացման հույս է հայտնել

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ստամբուլում «3+3» տարածաշրջանային հարթակի մասնակից երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը հաղորդակցությունների բացման…

1 hour ago

ՌԴ-ն ու Իրանը պատրաստ են աջակցել հայ-թուրքական հարաբերություններին

Ռուսաստանն ու Իրանը պատրաստ են աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, եթե երկու երկրները հետաքրքրություն ցուցաբերեն. Ստամբուլում…

2 hours ago