Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ-ԵՄ համագործակցության բարձր մակարդակը

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի ազգային պաշտպանության և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Դիմիտրիս Կերիդիսին։

Հանդիպմանը դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստան-ԵՄ և Հայաստան-Հունաստան համագործակցության բարձր մակարդակը, առաջիկայում դրանց խորացման միտումները, այդ թվում՝ խորհրդարանական հարթակներում համագործակցության համատեքստում:

Դեսպանը ներկայացրել է նաև տարածաշրջանային զարգացումները` Հայաստանի նախաձեռնությունները կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ու հիմնական խոչընդոտները։

Պրն. Կերիդիսն, իր հերթին, ընդգծել է բազմակողմ խորհրդարանական հարթակներում երկու երկրների արդյունավետ գործակցությունը:

Նա նաև իր աներկբա զորակցությունն է արտահայտել Հայաստանին և հայ ժողովրդին, ընդգծել իր կապերը հունահայ համայնքի հետ։

Զրուցակիցները քննարկել են մի շարք նախաձեռնություններ՝ ուղղված երկկողմ փոխշահավետ կապերի զարգացմանը:

Թիվ 1

Recent Posts

«Հըզբոլլահի» նոր գլխավոր քարտուղար է ընտրվել Հաշեմ Սաֆիեդդինը

«Հըզբոլլահի» գործադիր խորհուրդը նոր գլխավոր քարտուղար է ընտրել Հաշեմ Սաֆիեդդինին։ Նա սպանված Նասրալլայի զարմիկն է,…

46 mins ago

Հայ ոստիկաններին է ներկայացվել ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի փորձը

Կրթության նոր մեթոդաբանությամբ քրեական ոստիկանների պատրաստման գործընթացը մոտենում է ավարտին։ Մասնագիտական կարողությունների առավել բարելավման և…

47 mins ago

Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Հռոմ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մինչ հոկտեմբերի 1-ը կգտնվի Հռոմում։ Այցի ընթացքում երկու…

2 hours ago

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 1-ին…

2 hours ago

«ԱՄՆ-ի և Եվրոպայի երկրների առաջնորդների խոստումները կեղծ էին». Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կառավարության նիստում ելույթի ժամանակ հայտարարել է, որ անհրաժեշտ է կոշտ միջոցներ…

2 hours ago

Մայր Տաճարում մեկ շաբաթ կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Տաճարի վերաօծման արարողությանը հաջորդող…

2 hours ago