Նեթանյահուն հանդիպել է Թրամփի հետ

ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Ֆլորիդայում ընդունել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին: Reuters-ը գրում է՝ այս հանդիպումը վկայում է, որ Թրամփը և Նեթանյահուն փորձում են հարթել իրենց հարաբերություններում առկա լարվածությունը, որն առաջացել էր, երբ Նեթանյահուն շնորհավորել էր Ջո Բայդենին 2020 թվականի նախագահի ընտրությունում հաղթելու կապակցությամբ:

Թրամփը նաև վերջերս քննադատել է Նեթանյահուին՝ Գազայի հատվածում ռազմական գործողությունների ընթացքում անվտանգության ապահովման հարցերում ձախողումների համար: Ֆլորիդայում հանդիպման ժամանակ Թրամփը հայտարարել է՝ ոչ մի նախագահ Իսրայելի համար այնքան բան չի արել, որքան ինքը:

Նեթանյահուն էլ հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավոր կլինի հրադադարի և Համասի գերեվարած անձանց վերադարձնելու մասին գործարք կնքել:

Թրամփի հետ հանդիպելուց առաջ Նեթանյահուն Միացյալ Նահանգներում բանակցություններ է վարել նաև ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենի և փոխնախագահ, դեմոկրատների կողմից նախագահի հավանական թեկնածու Քամալա Հարիսի հետ:

Թիվ 1

Recent Posts

2025 թվականի հունվար ամսին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 238.6 մլրդ դրամ

Հրապարակվել է ՀՀ 2025 թվականի հունվար ամսվա պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը: 2025 թվականի հունվար…

25 minutes ago

Անդրադարձել են արհեստական բանականության օրակարգի մի շարք հարցերի

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը ՀՀ ԲՏԱ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ…

43 minutes ago

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանում Իրանի անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) և բալիստիկ հրթիռների ծրագրերի վրա՝ նպատակ…

1 hour ago

Աղավնաձորի 2 հողամասերի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը. վարչապետ

Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 29 հասցեում գտնվող՝ հանգստի համար նախատեսված, «հատուկ…

1 hour ago

Ռուսաստանն ԱՄՆ-ին առաջարկել է վերսկսել ուղիղ չվերթները

Փետրվարի 27-ին Ստամբուլում կայացած բանակցություններում Ռուսաստանն ԱՄՆ-ին առաջարկել է վերականգնել երկրների միջև օդային հաղորդակցությունը։ «Ամերիկյան…

2 hours ago

Պետությունը լուծարել են, արխիվները՝ ոչնչացրել, պահանջում են. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «Պետությունը…

2 hours ago