Կամո Ցուցուլյանը հանդիպել է Երևանի վարչական շրջանի ղեկավարներ հետ

Հուլիսի 29-ին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը Փրկարար ծառայությունում աշխատանքային հանդիպում-խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցում էին ՓԾ տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ ու վարչական շրջանների ղեկավարներ։

Օրակարգում Երևան քաղաքում քաղաքացիական և բնակչության պաշտպանության միջոցառումներին առնչվող հարցերն էին։
Ողջունելով ներկաներին՝ Կամո Ցուցուլյանը կարևորել է նման ձևաչափով աշխատանքային քննարկում-հանդիպումը՝ անդրադարձ կատարելով հանրապետությունում քաղաքացիական պաշտպանության դերին և նշանակությանը, ոլորտային խնդիրներին։

Հաշվի առնելով քաղաքացիական պաշտպանության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմնի և Փրկարար ծառայության որոշ գործառույթների ընդհանրությունները՝ Կամո Ցուցուլյանը նշել է, որ անհրաժեշտ է Երևան քաղաքում առավել արդյունավետ կազմակերպել մարդկանց կյանքի և առողջության, պետական և մասնավոր սեփականության նյութական և մշակութային արժեքների պահպանությանն ու պաշտպանությանն ուղղված աշխատանքների իրականացումը։

ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության պետ Տիգրան Պողոսյանը ներկայացրել է օրակարգային հարցերը՝ մատնանշելով ոլորտում առկա խնդիրներն ու առաջիկա անելիքները։ Անդրադարձ է կատարվել Երևան քաղաքում բնակչության պատսպարման ընդհանուր վիճակի, բազմաբնակարան շենքերի նկուղային հարկերի բարեկարգման, պաշտպանական կառույցների վերազինման, բնակչության ազդարարման և իրազեկման աշխատանքների կազմակերպման, քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական միջոցառումների իրականացման և օրակարգային այլ հարցերին։

Առաջարկություններով հանդես են եկել Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներն ու վարչական շրջանների ղեկավարները։
Կամո Ցուցուլյանը ոլորտային պատասխանատուներին հանձնարարել է առաջիկայում ակտիվացնել աշխատանքները, մասնավորապես՝ այցելություններ իրականացնել վարչական շրջաններ, կազմել աշխատանքային խմբեր և տեղում առարկայական լուծումներ գտնել առկա խնդիրներին՝ աշխատանքային խմբերում ընդգրկելով նաև համատիրությունների և այլ շահագրգիռ մարմինների պատասխանատուների։

Հանդիպման ավարտին Կամո Ցուցուլյանը պատրաստակամություն է հայտնել նախարարության որդեգրած քաղաքականությանը համապատասխան՝ շարունակել սերտ համագործակցությունը տեղական ինքնակառավարման մակարդակում՝ համատեղ իրականացնելով կանխարգելիչ միջոցառումներ՝ քաղաքացիների անվտանգության ապահովման, պատշաճ հսկողության իրականացման, բնակչության պատրաստվածության բարձրացման և հանրային իրազեկման ուղղությամբ։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…

1 minute ago

Թրամփը շուտով կհանդիպի Պուտինի և Զելենսկու հետ․ Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…

19 minutes ago

Հանդես ենք գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օգտին. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…

41 minutes ago

Մեսսին կվերադառնա Կամպ Նոու

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ ապագայում կվերադառնա «Բարսելոնա»: Այս մասին հայտնել…

53 minutes ago

Միրզոյանը ներկայացրել է կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ ջանքերը

ԱԳՆ-ից հայտնում են, որ փետրվարի 25-ին Ժնև աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը…

1 hour ago

Վարչապետն անդրադարձել է դատական գործերի քննության ձգձգումներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Դատական և իրավական…

2 hours ago