

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն անդրադարձել է այս տարվա առաջին կիսամյակում հարկերի հավաքմանը։ Մասնավորապես, առաջին կիսամյակում 116 մլրդ դրամով պակաս հարկ է հավաքվել։ Ըստ նրա, հարկերի թերհավաքագրումը պայմանավորված է եղել պլանավորածի համեմատ ավելի թույլ տնտեսական ցուցանիշներ ունենալով։
«Այստեղ հարցն այն է, թե արդյոք տարեսկզբին մենք ամեն ինչ ճի՞շտ էինք պլանավորել ու հաշվի առե՞լ էինք արդյոք՝ ինչ–որ բաներ այլ կերպ կլինեն, թե՞ իրական տնտեսության հետ կապված խնդիրներ կան։ Ես կարծում եմ, որ թերհավաքագրումը պլանավորման հետ կապված խնդիրներ են»,– նշել է նա։ Ըստ Գալստյանի՝ հարցը սեկվեստորին չի հասնի։
Հարկերի թերհավաքագրման խնդիրը, ըստ նրա, հնարավոր է լուծել երկու տարբերակով` ՀՀ կառավարությունը կա՛մ պետք է պարտք ավելացնի, կա՛մ աշխատի բյուջեի ավելի մեծ դեֆիցիտով։
Գալստյանը համոզմունք է հայտնել, որ 2024 թ. կունենանք 6–տոկոսանոց տնտեսական ակտիվություն։ Նրա խոսքով` դա են վկայում նաև շուկայի կանխատեսումները։
Bloomberg-ի կողմից հրապարակված առևտրային տվյալների վերլուծության համաձայն՝ Արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Թաիլանդը դարձել է չինական…
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ Ինչ է…
Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 3.15 հա ընդհանուր մակերեսով 6 հողամասի…
Ամենակարևորը թեման ապրեցնելն է՝ ազգային հիշողության, արժանապատվության և պետական մտածողության մակարդակով, որովհետև երբ պետությունը զարգանում…
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրավերով Հայաստանում է գտնվում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրան հետ համաձայնության հասնելու համար տրամադրվում է առավելագույնը…