Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հատուկ Edmon Marukyan-ի համար հրապարակում եմ այս գրաֆիկը, որն ապացուցում է, որ Հայաստանում որքան մարդիկ ավելի գրագետ են, այնքան ավելի քիչ են վստահում դատական համակարգին։
Էդմոն ջան, սա վկայում է այն մասին, որ Հայաստանի քաղաքացիները լավ էլ հասկանում են, թե ինչն ինչ է այս հարցում… Լավ էլ հասկանում են, որ դատարանին պետք չվստահել երբ այն անարդար է և ոչ երբ այն քո դեմ վճիռ է կայացնում։
Իսկ անարդար դատավճիռների ամենահայտնի ու ամենահիշվող որոշումների հեղինակը հենց ՍԴ-ն է։
Իրազեկ Քաղաքացիների Միավորումը առաջիկա օրերին կհրապարակի դատական իշխանության վստահության բացվածքը։
https://www.facebook.com/photo.php?fbid=10219395607697957&set=a.10205475693788809&type=3&theater

















