Վահե Ղազարյանն այցելել է Լոռի

Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում` հուլիսի 30-ին, Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի ուղեկցությամբ, շրջել է Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչությունում, ծանոթացել շենքային պայմաններին ու տեխնիկական հագեցվածությանը։

Նախարարը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզային փրկարարական վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողների հետ։

Ողջունելով ներկաներին՝ ՆԳ նախարարը շնորհակալություն է հայտնել աղետի գոտում փրկարարների կողմից իրականացված անձնվեր ծառայության, ինչպես նաև աղետի հետևանքների վերացման աշխատանքներին աջակցելու համար։

Քննարկվել են անտառներում հրդեհների կանխարգելման, արագ արձագանքման վերաբերյալ հարցեր։

Խորհրդակցությանը քննարկվել են նաև կարգապահական, կադրային քաղաքականության, ինչպես նաև կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություն ներգրավելու վերաբերյալ հարցեր։

Անդրադարձ է կատարվել փրկարարների ատեստավորման գործընթացին, արդյունքում՝ սոցիալական երաշխիքների բարելավմանն ու մասնագիտական գիտելիքների կատարելագործմանը։

Ներկայացվել են ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումները, քննարկվել են ՆԳ նախարարության կազմում մեկ միասնական օպերատիվ կառավարման, այդ թվում՝ զանգերի կենտրոնի հետ կապված հարցեր։

Նույն օրը Վահե Ղազարյանն այցելել է նաև Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատ: Նախարարը հանդիպել է ջոկատի ծառայողների հետ, ծանոթացել շենքային պայմաններին ու տեխնիկական հնարավորություններին: Քննարկվել են շենքային և աշխատանքային պայմանների բարելավման վերաբերյալ հարցեր:

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը…

12 hours ago

Հութիները պատրաստ են բանակցել ԱՄՆ-ի հետ խաղաղության հասնելու համար

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները պատրաստ են բանակցություններ սկսել ԱՄՆ վարչակազմի հետ խաղաղության հասնելու համար,…

13 hours ago

750 միլիոն դոլարի եվրապարտատոմսերի թեման. մի քանի «ինչու»-ների պատասխաններ

ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի գրառումը․ Եվ այսպես, Հայաստանը տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլարի եվրապարտատոմսեր:…

14 hours ago

Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակի հետ

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայիի հետ: Այդ մասին…

15 hours ago

Թրամփի և Պուտինի հանդիպումը կկազմակերպվի, հենց անհրաժեշտություն լինի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կկազմակերպվի, հենց նման անհրաժեշտությություն լինի։…

16 hours ago

Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում

Հայաստանը ներկայացնող շախմատիստները մեկնարկեցին ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում: Մրցաշարի անդրանիկ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են…

17 hours ago