Հրապարակվել է ՀՀ 2024 թվականի հունվար-հունիս ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը. հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից։
2024 թվականի հունվար-հունիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1,243.7 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին կիսամյակի ճշտված ծրագրով կանխատեսված ցուցանիշի 92% կատարողական: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 7.2%‑ով կամ 83 մլրդ դրամով:
2024 թվականի հունվար-հունիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 1,232.7 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին կիսամյակի ճշտված ծրագրի 87.5% կատարողական:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 20.1%-ով կամ 206.3 մլրդ դրամով:
2024 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 11 մլրդ դրամ հավելուրդով՝ ծրագրված 56.4 մլրդ դրամ պակասուրդի և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 134.3 մլրդ դրամ հավելուրդի դիմաց:
Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական…
«Մետա»-ն փորձարկում է արհեստական բանականության համակարգերի ուսուցման համար իր առաջին «տնային» չիպը։ Այս քայլը կարևոր…
Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց…
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը հասցնել 50%-ի՝ ի պատասխան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին. այդ մասին տեղեկացրել է սոցիալական ցանցի…
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:…