Լրահոս 24/7

Գևորգ Պապոյանը ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողին

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը օգոստոսի 2-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Հանդիպման սկզբում նախարարը շնորհավորել է Ֆղանսուազ Ժակոբին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ Հայաստանի կայուն տնտեսական զարգացման ապահովմանն ուղղված բոլոր նախաձեռնություններում։

«Մեզ համար առաջնահերթ է ՄԱԿ-ի համապատասխան գործակալությունների հետ մեր համագործակցության ծրագրերի ընդլայնումը` աղքատության կրճատման, շրջակա միջավայրի պաշտպանության և Կայուն զարգացման նպատակներին հասնելու ուղղությամբ»,- նշել է Գևորգ Պապոյանը:

Կողմերը քննարկել են տնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը, տնտեսական զարգացմանը միտված համատեղ աշխատանքների շարունակականությունն ու համագործակցության ընդլայնման հնարավորությունները առևտրի, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներում։

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների լուծման համար երկարաժամկետ կայուն կենսապայմանների ապահովմանն ուղղված աշխատանքներին։

Գևորգ Պապոյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում տարածաշրջանային հակամարտությունները հաղթահարելու ուղղությամբ և ցանկանում է ստեղծել մի նոր իրականություն, որտեղ բոլոր երկրները կապվելու են ակտիվ քաղաքական, տնտեսական և մշակութային կապերով։

Այս համատեքստում նախարարը ներկայացրել է Կառավարության կողմից ձեռնարկված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը կարող է դառնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ավելի լայն տնտեսական համագործակցության կարևոր բաղկացուցիչ։

Թիվ 1

Recent Posts

Հայ-թուրքական սահմանը չբացելու որևէ պատճառ չկա. Ռուբինյան

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է՝ «Չկա որևէ պատճառ, որ…

7 minutes ago

Քննարկում ենք նաև ՀՀ-Ադրբեջան միջպետական սահմանին երրորդ կողմերի ուժերի բացառումը. ՀՀ ԱԳ նախարար

Մենք քննարկում ենք նաև այնպիսի դրույթներ, ինչպիսիք են, օրինակ, Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին երրորդ կողմերի ուժերի…

15 minutes ago

Մեր հորդորն է սիրելի Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը. Գերագույն հոգևոր խորհուրդ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ գումարված Գերագույն Հոգևոր Խորհրդի…

24 minutes ago

ՀՀ-ին է վերադարձվել մայրաքաղաքի՝ 900 հազար դոլար արժեքով հողամասը

Մայրաքաղաքի Գ. Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ շուրջ 900 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 360…

44 minutes ago

Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:…

1 hour ago

ԱՆԻՖ-ի ժառանգությունը. երբ հաշվետվողականությունը տապալվում է

Հետքի վերջերս հրապարակած հետաքննությունը բացահայտեց, որ 2023-ի մայիսի 4-ին Հայաստանի կառավարությունը 1,5 մլրդ դրամ (մոտ…

1 hour ago