ԱՄՆ-ը պաշտպանում Է Իրանի ժողովրդի խաղաղ ցույցերը եւ դատապարտում Է ուժի կիրառումը ցուցարարների դեմ: Այդ մասին ասված Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմի՝ նոյեմբերի 17-ին տարածված հայտարարության մեջ:
Իրանում բողոքի գործողություններ են տեղի ունենում բենզինի գների բարձրացման պատճառով: Հաղորդվել Է, որ ակցիաներից մեկի ընթացքում մարդ Է զոհվել:
«Միացյալ Նահանգները պաշտպանում Է իրանական ժողովրդի խաղաղ բողոքները ռեժիմի դեմ: Մենք դատապարտում ենք ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը եւ հաղորդակցության խիստ սահմանափակումները»,- նշվում Է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:

















