Լրահոս 24/7

Նեթանյահուն պետք է պատասխան տա. Էրդողան

Գազայի հատվածի ճգնաժամը հանգեցրել է համաշխարհային համակարգի սնանկացմանը, իսկ Իսրայելին աջակցող արևմտյան երկրները դարձել են պաղեստինյան անկլավում Իսրայելի ցեղասպան քաղաքականության մեղսակիցը:

Այս մասին Անկարայում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կենտրոնակայանում։ Հեռարձակումն իրականացրել է TRT Haber հեռուստաալիքը։

«Արևմտյան երկրները մեղսակից են Իսրայելի ցեղասպան քաղաքականությանը: Համաշխարհային քաղաքականությունն անցնում է պատմության ամենադժվար ժամանակաշրջաններից մեկը: Միջազգային համակարգում լուրջ վակուում կա, և մենք կանգնած ենք բարոյականության և խղճի կորստի առաջ: Արևմտյան երկրները դարձել են մեղսակից Գազայում Իսրայելի ցեղասպան քաղաքականության մեջ»,- ասել է նախագահը։

Էրդողանը կրկնել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պետք է պատասխան տա Գազայում կատարված հանցագործությունների համար։

«Այն վայրը, որտեղ պետք է լինեն ցեղասպանություն իրականացնելու պատասխանատուները, ոչ թե խորհրդարանի ամբիոններն են, այլ դատարանների դահլիճները, որտեղ նրանք պատասխան են տալու իրենց կատարած հանցագործությունների համար»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։

Թիվ 1

Recent Posts

Հայաստանն ագրեսիայի մտադրություններ չունի․ Միրզոյան

Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական…

2 hours ago

Meta-ն սկսում է փորձարկել իր առաջին ներքին AI ուսուցման չիպը

«Մետա»-ն փորձարկում է արհեստական բանականության համակարգերի ուսուցման համար իր առաջին «տնային» չիպը։ Այս քայլը կարևոր…

2 hours ago

Երուսաղեմի հայոց պատրիարքարանը կոչով դիմել է միջազգային հանրությանը

Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց…

2 hours ago

Միակ տրամաբանական ելքն այն է, որ Կանադան դառնա մեր թանկագին նահանգը. Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը հասցնել 50%-ի՝ ի պատասխան…

3 hours ago

Վարչապետը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին. այդ մասին տեղեկացրել է սոցիալական ցանցի…

3 hours ago

Սրբուհի Գալյանն ու Վրաստանի դեսպանը փոխգործակցության հարցեր են քննարկել

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:…

4 hours ago