Լրահոս 24/7

Քննարկվել է ՀՀ-ում բժշկական զբոսաշրջության զարգացման հեռանկարը

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը օգոստոսի 5-ին ընդունել է BRIDGED ընկերության ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը։

Bridged-ը բժշկական զբոսաշրջության օնլայն հարթակ է, որը նպատակ ունի Հայաստանը դիրքավորել որպես բժշկական զբոսաշրջության առաջատար ուղղություն՝ խթանելով զգալի տնտեսական աճ։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում բժշկական զբոսաշրջության դիրքավորման հարցը և տեղական տնտեսության վրա դրա դրական ազդեցությունների ուսումնասիրությունները։

Ընկերության ներկայացուցիչները ներկայացրել են իրենց նպատակները, հարթակի գործառույթները, առաջիկա ակնկալվող աշխատանքների ժամանակացույցն ու սպասվող արդյունքները։

«Բժշկական զբոսաշրջությունը Հայաստանի համար շատ կարևոր ուղղություն է, որի զարգացումը առանցքային դեր է ներկայացնում մեր ամենամյա ռազմավարության պլանում։ Մենք պատրաստ ենք աջակցել և խթանել այս ուղղությունը բոլոր հնարավոր աջակցման ձևերով», – նշել է նախարարը։

Թիվ 1

Recent Posts

Հայաստանն ագրեսիայի մտադրություններ չունի․ Միրզոյան

Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական…

14 hours ago

Meta-ն սկսում է փորձարկել իր առաջին ներքին AI ուսուցման չիպը

«Մետա»-ն փորձարկում է արհեստական բանականության համակարգերի ուսուցման համար իր առաջին «տնային» չիպը։ Այս քայլը կարևոր…

15 hours ago

Երուսաղեմի հայոց պատրիարքարանը կոչով դիմել է միջազգային հանրությանը

Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց…

15 hours ago

Միակ տրամաբանական ելքն այն է, որ Կանադան դառնա մեր թանկագին նահանգը. Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը հասցնել 50%-ի՝ ի պատասխան…

15 hours ago

Վարչապետը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին. այդ մասին տեղեկացրել է սոցիալական ցանցի…

16 hours ago

Սրբուհի Գալյանն ու Վրաստանի դեսպանը փոխգործակցության հարցեր են քննարկել

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:…

16 hours ago