Լրահոս 24/7

Ամիրբեկովը անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցություններին

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին, Ադրբեջանի պահանջներին ու հաղորդակցությունների ապաշրջափակմանը։

«Ադրբեջանի դեմ տարածքային պահանջները, որոնք ներառված են Հայաստանի գործող սահմանադրության մեջ, մնում են Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացում հետագա առաջընթացի միակ խոչընդոտը»,- նշել է Ամիրբեկովը։

Ըստ Ամիրբեկովի՝ այս պահին բանակցություններին նպաստող գործոններից մեկն այն է, որ երկու կողմերն էլ համաձայնության են եկել մնացած հարցերից ամենավիճահարույցի՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ․

«Փոխադարձ համաձայնությամբ մենք որոշեցինք հանել այս կետը խաղաղության համաձայնագրից և տեղափոխել քննարկումն ավելի ուշ փուլ… Այսպիսով, մենք որոշեցինք հանել այն տեքստից, բայց դեռ կարող ենք արտացոլել այն փաստը, որ սա այն հարցերից մեկն է, որին երկրները կարող են վերադառնալ ապագայում՝ քննարկելու և համաձայնության գալու համար»,- եզրափակել է նա։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

4 hours ago

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…

6 hours ago

Թրամփն ու Պուտինը բանակցություններ են վարում

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…

6 hours ago

Սփյուռքի 298 կրթական հաստատությունների տրամադրվել է 31 հազար դասագիրք

Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…

6 hours ago

ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարարի հետ

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…

7 hours ago

Ստեփանավանում հրշեջ-փրկարարական նոր կայան է բացվել

Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…

7 hours ago