Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և բնապահպանների հետ քննարկվել է «Ռազմավարական էկոլոգիական գնահատման և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ուղեցույցները հաստատելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագիծը, հայտնում են ՇՄՆ-ից։
«Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից, այն արդեն գտնվում է շրջանառման փուլում, հանրային քննարկման նպատակով սույն թվականի հուլիսի 15-ից մինչև հուլիսի 30-ը հրապարակված է եղել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft):
Նախագիծը մշակվել է հիմք ընդունելով ի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N866-Ա որոշման հավելվածի 12-րդ կետի պահանջները։
ՌԷԳ ուղեցույցով նկարագրվել են ՌԷԳ-ի հիմնական փուլերի, իրականացման մեթոդների, հանրության մասնակցության, հիմնադրույթային փաստաթղթի այլընտրանքային տարբերակների, մեղղման միջոցառումների վերաբերյալ գործընթացները։
ՇՄԱԳ ուղեցույցով նկարագրվել են ՇՄԱԳ հիմնական փուլերի, ՇՄԱԳ հաշվետվության, հանրության մասնակցության, իրականացման մեթոդների, մշտադիտարկման վերաբերյալ գործընթացները։
Ուղեցույցերում ներկայացված են ՇՄԱԳ և ՌԷԳ իրականացման գործիքները, այդ թվում հարցաթերթեր, ձևաթղթեր, գնահատման գրաֆիկներ և այլն։
Շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության գլխավոր մասնագետներ Վահրամ Հովհաննիսյանը և Մերի Հարությունյանը ներկայացրել են ուղեցույցը և հարցուպատասխանի միջոցով պատասխանել քննարկման մասնակիցներին հետաքրքրող հարցերին»,-ասված է հաղորդագրության մեջ։
Դրույթները վերաբերում են խաղաղության համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետոյին: Չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ…
Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։…
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է․ Խաղաղության համաձայնագրով ՀՀ…
Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Հայաստան-Ադրբեջան տեքստը չեմ կարդացել (խաղաղություն բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև…
«Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք։ Իսկ թե ինչպես ենք տալու, իմ հոդվածում մանրամասն ձևակերպված է»,-…
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը սոցցանցի իր էջում հայտնում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ…