Լրահոս 24/7

«Հայ լինելն այս ընկերության կառավարման հիմնական մասն է»․ Խուլիանա Դել Ագիլա Էռնեկյան

«Եթե գինու մասին ենք խոսում, ապա դու պետք է կապված լինես հողին։ Կարծում եմ այս հողի հետ կապի իմ տարբերակը իմ ժառանգության միջոցով է։ Երբ առաջին անգամ եկա Հայաստան, ամբողջությամբ սիրահարվեցի այս վայրին ու գինու միջոցով իսկապես կապվեցի իմ պատմությանը, իմ արմատներին, ինչպես նաև գինեգործության հնագույն արհեստին։ Կարծում եմ հայ լինելն այս ընկերության կառավարման հիմնական մասն է, որովհետև այստեղ ոչ միայն գինի ենք պատրաստում, այլև մեր պատմությունն ենք հասցնում մեր օրեր»,-այսպես է նկարագրել հայ լինելու կարևորությունը՝ Karas Wines ընկերության հիմնադիր-սեփականատեր Խուլիանա Դել Ագիլա-Էռնեկյանը՝ Armhoreca-ին տված հարցազրույցում։

Կարասը հայկական գինեգործության մեջ կիրառվող հնագույն խորհրդանիշներից է․ ինչպե՞ս և ո՞վ որոշեց ներկայանալ այս անվանումով։

Դա զվարճալի պատմություն է, որովհետև, երբ մենք որոշեցինք սկսել Կարասը, այն իմ ավագ հորեղբոր բիզնես նախագիծ սկսելու գաղափարն էր։ Նա՝ Էդուարդոն սկսեց գալ Հայաստան Հայաստանի անկախացումից հետո, մինչ այդ էլ էր եկել, սակայն որոշեց ներդրում կատարել, երբ Հայաստանն անկախացավ ու նա սկսեց մտածել մի բան նախաձեռնել այս գեղեցիկ վայրում, որը նա բացահայտել էր ու ուզում էր ստեղծել մի բան, որը հնարավոր կլիներ դուրս տանել Հայաստանից, դա կորղ էր լինել մեր պատմությունը, այս հողի մասնիկը։ Այսպիսով՝ նա սկսեց մտածել գինու մասին, հիշելով աստվածաշնչյան պատմությունները, Նոյան տապանը, համաձայն Աստվածաշնչի, առաջինն ինչ արեց Նոյը՝ իջնելով հողի վրա՝ խաղող տնկել ու խաղողից գինի պատրաստելն էր։ Այսպիսով, երբ 2000-ների սկզբին նա սկսեց գինի արտադրել, մտածում էր՝ իսկ ո՞ր բառն է ամենաշատը ներկայացնում գինին ու գինեգործության արհեստը, ու մտքին եկավ Կարասը, որովհետև այն բոլոր քաղաքակրթությունների համար է եղել տարա, որն օգտագործվել է գինեգործության մեջ գինի ստանալու և գինին պահելու համար։  Հետո եղավ այն զվարճալի զուգադիպությունը, երբ 2007-ին բացահայտվեց Արենու քարանձավը և այնտեղ գտնվեցին բազմաթիվ կարասներ։ Սա լավ առիթ էր կապելու միմյանց հետ այս երկու բաները՝ մեր բրենդը, որն այդ ժամանակ արդեն գոյություն ուներ և այդ զարմանալի բացահայտումը, ինչը առաջ մղեց մեզ դարձնելով Կարասն այն ինչ կա այսօր։

-2 տասնամյակից ավել ապրանքանիշն իր կայուն ներկայությունն ունի և՛ տեղական, և՛ արտասահմանյան շուկայում։ Զարգացման ի՞նչ փուլերով եք անցել և ու՞ր է հասել  Karas-ը։

– 0-ից բրենդի ստեղծումը շատ-շատ մարտահրավերային է, հատկապես եթե աշխատում ես բնության հետ, եթե աշխատում ես մի երկրում և մի ոլորտում, որտեղ ամեն ինչ նոր էր, այդպիսով՝ կարիք ունեինք սահմաններ ընդլայնելու, առաջնորդության նոր մտածողություն ստեղծելու համար այն, ինչ այսօր ունենք։  Այսպիսով, կարծում եմ, որ երբ սկսում էինք, ամեն ինչ շատ նոր էր, մենք նոր էինք ծանոթանում տեղանքին, ոլորտին, մարդկանց, որոնց հետո աշխատում էինք, եղանակին, ամեն ինչ էր նոր, այդ թվում և շուկան։  Մեզ համար մարտահրավեր էր Հայաստանը դիրքավորել որպես գինու երկիր, ինչն ամբողջությամբ նոր էր։ Իրականում հիշում եմ, որ 10 տարի առաջ ես տարբեր շուկաներում ներկայացնում էի հայկական գինին և ոչ ոք իրականում չէր հավատում, որ Հայաստանը գինի է ստեղծում, որոշ մարդիկ անգամ չգիտեին էլ, թե որտեղ է Հայաստանը։  Գինու շնորհիվ մենք հնարավորություն ունեցանք Հայաստանը տանել աշխարհ և հիմա կարծում եմ՝մենք գտնվում ենք այն մակարդակում, որ յուրաքանչյուրը գիտի որ Հայաստանը գինի է արտադրում, հետաքրքրված է դրանով, և մենք ունենք իսկապես լավ արդյունքներ վերջին տարիներին։ Հիմա մենք հասել ենք մի կետի, որտեղ ոչ միայն մարդկանց ճանաչել ենք տալիս Հայաստանը՝ գինու շնորհիվ, այլև Հայաստանն ենք դարձնում հեղինակավոր այս ոլորտում։ Համոզված եմ, որ դեռ շատ բան ունենք անելու և լիահույս եմ՝ ուր ենք հասնելու։

-Հիմա հայկական գինեգործության ոսկե դարաշրջան է, և շուկայում կան բավականին մրցունակ և հեղինակություն ունեցող արտադրողներ․ ո՞րն է կարասի մրցակցային առավելությունը և ինչպե՞ս է Ձեզ հաջողվում մնալ առաջատարների ցանկում։

– Նախևառաջ կարծում եմ, որ սա Հայաստանի հաղթանակն է՝ ունենալ մի քանի գինեգորրծական ընկերություններ, որոնք որակյալ գինի են արտադրում, սա հիասքանչ է, և բոլորս էլ կարող ենքօգուտ քաղել դրանից։ Ինչ վերաբերում է առաջատար լինելուն կամ չլինելուն, ես կարծում եմ մեր ձեռքբերումը դա չէ, այլ միշտ լավագույնին ձգտելը․ լավագույնը՝ մեզ համար, մեր աշխատակիցների, մեր արտադրանքի, Հայաստանի, մեր շուկաների, մեր հաճախորդների, մեր սպառողների համար։  Նշանաձողը շատ բարձր է, ու մենք լրջորեն ենք մոտենում։ Առաջատար լինելու կամ չլինելու տեսակետից կարծում եմ մեր մրցակցությունը հենց մեզ հետ է, և կարծում ենք ամեն օրը հնարավորություն է ավելի լավն անելու, ամեն բերքն է հնարավորություն ավելի լավը ստանալու, և աշխարհին հասցնելու հայկական գինու լավագույն դրսևորումը։

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուրում։

Թիվ 1

Recent Posts

Փաշինյանը հայ գործարարների հետ քննարկել է ինքնության պահպանման հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Թումո» կենտրոնի համահիմնադիր Սեմ Սիմոնյանին և ԱՄՆ-ում գործող Inet Technologies…

3 hours ago

ԱԽ քարտուղարը մասնակցել է ՆԱՏՕ-ի նիստին

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ Բրյուսելում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների…

3 hours ago

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Իսահակյան փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 2-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Իսահակյան փողոցում: Այս…

3 hours ago

Երկնքում երկրորդ լուսին կերևա

Սեպտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 25-ը պրոեֆսիոնալ դիտողական սարքերի միջոցով երկնքում տեսանելի կլինի «երկրորդ լուսինը». այս…

3 hours ago

Կաթողիկոսը ճիշտ է. Հայաստանի անկախության դեմ մարտնչող որոշ հոգևորականներ մարտնչում են նաև Էջմիածնի դեմ. Ալեքսանյան

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի խոսքով՝ քանի դեռ եկեղեցում կան մարդիկ,…

4 hours ago

Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը հուսադրող չէ. Աթանեսյան

-Մարդու իրավունքների եւ ազատությունների հետ կապված իրավիճակն Ադրբեջանում հուսադրող չէ,- «Ազատություն» ռադիոկայանին հարցազրույցում ասել է…

4 hours ago