ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայողների միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի երկու ծառայող մարտի 21-ի առավոտյան կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի մեքենա, որի վարորդի թույլ տված ճանապարհային երթևեկության կանոնների երեք խախտման վերաբերյալ չեն կազմել արձանագրություն. վարորդն ազատվել է վարչական պատասխանատվությունից:
Հետագայում ծառայողն ընդունել է վառելիք տալու վարորդի առաջարկը և վերցրել այն:
Բացի այդ, մայիսի 9-ի երեկոյան նույն գումարտակի մեկ այլ պարեկ, տեղեկանալով, որ մի քաղաքացի իր «Օպելով» խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, արձանագրության մեջ մուտքագրել է կեղծ տեղեկություններ և վարչական պատասխանատվության է ենթարկվել վարորդի ընկերը:
Ծառայողական քննության արդյունքներով ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են Գլխավոր դատախազություն:
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այդ…
Պատմություն, որի շնորհիվ դարձել եմ այն, ինչ կամ. Ռուբեն Վարդանյանն անձնական կյանքից մի դրվագ է…
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…
ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…
Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…
Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…