Լրահոս

Հայաստան- Եվրամիություն բանակցությունները որևէ կապ չունեն անդամության թեկնածության հնարավորությունների հետ․ Ստանո

Հայաստան- Եվրամիություն բանակցությունները որևէ կապ չունեն անդամության թեկնածության հնարավորությունների հետ, «Ազատության» հետ հարցազրույցում ասաց Եվրամիության (ԵՄ) արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն։«Այժմ մենք բանակցում ենք այս գործընկերության օրակարգի շուրջ, որպեսզի տեսնենք, թե որքան հեռու են մեր գործընկերները ցանկանում գնալ, որքան հեռու ենք պատրաստ գնալ և համապատասխանեցնել մեր նպատակները», – նշեց նա:

Հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև, ամբողջական տարբերակը տեսանյութով՝ ավելի ուշ

«Ազատություն» – Եվրամիություն-Հայաստան գործընկերության օրակարգի մասին. կարո՞ղ եք պարզաբանել՝ արդյոք սա նոր համաձայնագրի նախագիծ է, և արդյոք դա առաջընթաց քայլ է դեպի անդամության թեկնածությունը: Արդյո՞ք այն փոխարինելու է CEPA-ին (Հայաստան-Եվրոպական միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր), թե՞ պարզապես լինելու է դրա լրացուցիչ մասը:

Պետեր Ստանո – Եվրամիություն-Հայաստան գործընկերության օրակարգը իրականում թարմացում է, որը համաձայնեցվել է Հայաստանի հետ փետրվարին: Այդ ժամանակ մենք պայմանավորվեցինք, որ ավելի հավակնոտ ենք լինելու և թարմացնելու ենք արդեն գործող համաձայնագիրը: Արդեն սկսել ենք բանակցել Եվրամիություն-Հայաստան գործընկերության օրակարգի շուրջ, և սա հենց այն թարմացումն է, որը կընդլայնի ԵՄ-ի և Հայաստանի համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում, որովհետև գործընկերների հետ հարաբերությունները զարգացնելու Եվրամիության սկզբունքներից մեկը գործընկերոջ հավակնություններին արձագանքելն է: Եթե մենք տեսնում ենք, ինչպես Հայաստանի դեպքում է, որ ավելի շատ ոլորտներում ավելին անելու, ավելի խորն ու ինտենսիվ համագործակցելու պատրաստակամություն կա, մենք արձագանքում ենք դրան:

Այսպիսով, այժմ մենք բանակցում ենք այս գործընկերության օրակարգի շուրջ, որպեսզի տեսնենք, թե որքան հեռու են մեր գործընկերները ցանկանում գնալ, որքան հեռու ենք պատրաստ գնալ և համապատասխանեցնել մեր նպատակները:

Եվ դա շատ կարևոր է, քանի որ սա ցույց է տալիս, որ մենք մոտենում ենք, որ մենք ցանկանում ենք ավելին անել միասին՝ հիմնվելով եվրոպական սկզբունքների և արժեքների վրա, իհարկե, և հիմնվելով քաղաքական բարեփոխումների, տնտեսական բարեփոխումների և փոխադարձ համագործակցության վրա:

«Ազատություն» – Բայց, արդյոք գործընկերության այս նոր օրակարգը կարելի՞ է մեկ քայլ առաջ համարել Հայաստանի անդամության թեկնածության հնարավորությանը:

Պետեր Ստանո – Սա իրականում որևէ կապ չունի պոտենցիալ անդամության թեկնածության գործընթացի հետ: Բանակցությունները ԵՄ-Հայաստան գործընկերության օրակարգի շուրջ արտացոլում են երկու կողմի փոխադարձ ցանկությունն ու կամքը՝ ավելին անելու միասին, սակայն հիմնված ներկայիս հարաբերությունների վրա: Իսկ ներկայիս հարաբերությունները սահմանված են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով:

Թիվ 1

Recent Posts

Պուտին-Թրամփ հանդիպման մանրամասներ դեռ չկան. Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպման…

42 seconds ago

Ինչ-որ մեկը փորձում է լարել կուսակցությունների հարաբերությունները. Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովը որակել է «հանգրվանային»։ Ըստ նրա՝…

20 minutes ago

Նարա Շլեպչյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Ծննդյան 90-ամյա հոբելյանի և հայկական հեռուստատեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար ՀՀ ժողովրդական արտիստ,…

49 minutes ago

ՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում անդրադարձել է թվային տեխնոլոգիաների ընդլայնմանը

Փետրվարի 25-ին Ժնևում` ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ…

1 hour ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-4 աստիճանով

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ փետրվարի 26-ի ցերեկը, 27-ին հանրապետության առանձին շրջաններում…

1 hour ago

730 մլն դրամ արժողությամբ գույքը վերադարձվել է պետությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է. «Դատարանի վճռով Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքում գտնվող՝…

2 hours ago