Հասարակություն

Օլիմպիադայի հայկական արդյունքի մասին

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Հայաստանի մարզիկները ամառային օլիմպիադայի ընթացքում վաստակեցին չորս մեդալ՝ երեք արծաթ եւ մեկ բրոնզ:

Եթե «դետալային» համեմատություն անենք նախորդ՝ Տոկիոյի օլիմպիադայի արդյունքի հետ, ապա կա «միլիգրամի» առաջընթաց: Տոկիոյում երկու արծաթ ու երկու բրոնզ էր, իսկ հիմա արծաթի տեսակարար կշիռն ավելին է:

Իհարկե, հասկանալի է, որ սա կեսկատակ դիտարկում է, քանի որ Փարիզի օլիմպիադան որեւէ կերպ հնարավոր չէ համարել հայկական մարզաշխարհի առաջընթաց:

Իհարկե, ես չէի ասի նաեւ տապալում: Ըստ էության, 2012 թվականից հետո արդեն չորորդ օլիմպիադան է, որ Հայաստանի մեդալների քանակը 3-4-ի սահմանում է: Ընդ որում, այդ ընթացքում փաստորեն եղել է ընդամենը մեկ ոսկի՝ Արթուր Ալեքսանյանը Ռիոյում:

Իհարկե հիշենք նաեւ, որ Ռիոյում մեղմ ասած կասկածելի մրցավարության զոհ դարձավ մեր ըմբիշ Միհրան Հարությունյանը: Ի դեպ, Արթուր Ալեքսանյանն էլ պնդում է, որ ինքն էլ մրցավարության զոհ է դարձել Փարիզի օլիմպիադայի եզրափակչում:

Նկատենք սակայն, որ ըմբշամարտը այն մարզաձեւն է, որտեղ մրցավարական սկանդալները պարբերական են եւ առնչվում են ոչ միայն մեզ: Ըստ այդմ, ես բոլորովին կողմնակից չեմ առաջնորդվել էն մտայնությամբ, որ՝ ոսկին մերն էր, բայց գողացան մրցավարները:

Պետք է արձանագրել, որ սկսած 1996 թվականից Հայաստանը առ այսօր ունի ընդամենը 1 օլիմպիական ոսկի: Այսինքն, 28 տարվա ընթացքում Հայաստանի մարզիկները կարողացել են նվաճել ընդամենը 1 օլիմպիական ոսկի, եւ այստեղ մրցավարական սխալներին ու անարդարությանը հղում անելը մեղմ ասած կլինի պարզապես ինքնարդարացում, որքան էլ իհարկե խիստ ցավալի ու զայրալի է, երբ մարզիկների հանդեպ լինում են մրցավարների անարդար որոշումներ: Ի դեպ, սա էլ մի այլ թեմա է, որին կանդրադառնամ առաջիկայում:

Վերադառնալով օլիմպիական արդյունքին: Կրկնեմ, վերջին չորս օլիմպիադաների համեմատությամբ մեր արդյունքը կայուն է: Դրանից առաջ՝ 2008 թվականին Պեկինում Հայաստանը նվաճել էր երկու բրոնզով ավելի: Իսկ 2004 թվականին՝ Աթենքում, Հայաստանը չնվաճեց ոչ մի մեդալ:

Ի դեպ, այդ ժամանակ Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը այս օրերին վերստին հռչակված Իշխան Զաքարյանն էր, որը Աթենքի օլիմպիադայի անփառունակ արդյունքից հետո լքեց ԱՕԿ նախագահի պաշտոնն ու այդ պաշտոնում ընտրվեց Գագիկ Ծառուկյանը:

Նաեւ թերեւս կարեւոր է նկատել, որ վերջին 4-5 տարիներին, կառավարող մեծամասնությունը այսպես ասած չոտնձգելով ԱՕԿ նախագահի պաշտոնին, այդուհանդերձ շոշափելիորեն բարձրացրել է մարզական կյանքում ԿԳՍՄ նախարարության դերը եւ այն այսօր հրապարակային դաշտում ավելի առաջ է, քան օլիմպիական կոմիտեինը:
Ինչպես տեսնում ենք, մարզաշխարհի օլիմպիական արդյունքը սակայն դրանից առանձնապես չի փոխվում:

Թիվ 1

Recent Posts

«Սևան ազգային պարկ»-ի վարձակալը 3.2 մլն դրամի վնաս է պատճառել

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ պահպանվող տարածքում արձանագրել են…

23 minutes ago

ՀՀ-ը հանձնել Է 1899 և 1907 թթ կոնվենցիաներին միանալու վավերագրերը

2025թ. ապրիլի 23-ին Հայաստանի Հանրապետությունը 1899 թվականի և 1907 թվականի «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին»…

41 minutes ago

2024-ին առանձնապես ծանր հանցագործությունների թիվը աճել է

2024 թվականի ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է հանցագործության 40.232 դեպք, որից 18.397-ը Երևանում: Նախորդ տարվա համեմատությամբ…

57 minutes ago

Վաղուց ժամանակն է վերացնել Մինսկի խումբը. Ալիևը՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին

Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուին և քննարկել և հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը։…

1 hour ago

ԱՄՆ-ն ծրագրում է ջուր որոնել Լուսնի վրա

ԱՄՆ պաշտպանության նախարարության առաջատար հետազոտությունների վարչությունը (DARPA) հայտնել է արդյունաբերական ընկերություններին, որ նպատակ ունի ստեղծել…

2 hours ago

Տեղի է ունեցել ԱԽ հերթական նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Նիստին, բացի ԱԽ անդամներից,…

2 hours ago