Լրահոս 24/7

ԿԳՄՍՆ աշխատակիցներն այցելել են Սանահինի և Հաղպատի վանական համալիրներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության մասնագետները այցելել են ՀՀ Լոռու մարզի Ալավերդի խոշորացված համայնքում գտնվող՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ներառված Սանահինի և Հաղպատի վանական համալիրներ։

Սանահինի վանքի հարավային հուշարձանախումբը նորոգվում և վերականգնվում է ԱՄՆ դեսպանների «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» ֆինանսավորմամբ։

Հանդիպմանը ներկա էին Ալավերդու համայնքապետի տեղակալը, ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները, նախագծի հեղինակները, տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության մասնագետներ։

Զաքարյանների դամբարանի վերականգնման աշխատանքներում արձանագրվել են որոշակի շեղումներ հաստատված նախագծից։ Որոշվել է փոխել տեղում առաջարկվող բազալտի տեսակը՝ համապատասխանեցնելով նախագծին։

Դամբարանի վերականգնման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են՝ առաջարկվող փոփոխությունները նոր գիտամեթոդական խորհրդում քննարկելու պայմանով։

Հաղպատի վանական համալիրը արևմտյան պարսպապատը և երկրաշարժից փլուզված աշտարակը վերականգնվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով: Աշխատանքների արժեքը մոտ 54 միլիոն ՀՀ դրամ է։

Փլուզված աշտարակն արդեն ամբողջովին վերականգնված է, ուժեղացվել են պարիսպների և աշտարակների հիմքերը, իրականացվում են նախագծով նախատեսված նորոգման մյուս աշխատանքները։

Աշխատանքները նախատեսվում է ավարտել 2024 թվականին։

Թիվ 1

Recent Posts

Հայաստանն ագրեսիայի մտադրություններ չունի․ Միրզոյան

Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական…

3 hours ago

Meta-ն սկսում է փորձարկել իր առաջին ներքին AI ուսուցման չիպը

«Մետա»-ն փորձարկում է արհեստական բանականության համակարգերի ուսուցման համար իր առաջին «տնային» չիպը։ Այս քայլը կարևոր…

3 hours ago

Երուսաղեմի հայոց պատրիարքարանը կոչով դիմել է միջազգային հանրությանը

Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց…

3 hours ago

Միակ տրամաբանական ելքն այն է, որ Կանադան դառնա մեր թանկագին նահանգը. Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը հասցնել 50%-ի՝ ի պատասխան…

4 hours ago

Վարչապետը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին. այդ մասին տեղեկացրել է սոցիալական ցանցի…

4 hours ago

Սրբուհի Գալյանն ու Վրաստանի դեսպանը փոխգործակցության հարցեր են քննարկել

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:…

4 hours ago