Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև կնքվել է գործարք, որի արդյունքում Անկարան ստացել է Block-70 մոդիֆիկացիայի ամերիկյան F-16 կործանիչներ, ինչպես նաև նրանց արդիականացման կոմպլեկտներ։
Այդ մասին Reuters-ին տված հարցազրույցում հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը՝ պատասխանելով F-16 կործանիչների վերաբերյալ հարցին։
Նախարարը հույս է հայտնել, որ նախագիծը կավարտվի առանց խնդիրների և մինչև վերջին կործանիչը կատակարարվի Թուրքիա։
Գյուլերը հավելել է, որ Անկարայի և Վաշինգտոնի պաշտոնյաները դեռ քննարկում են գործարքի մանրամասները։
Հուլիսի 12-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել է երեք-չորս շաբաթվա ընթացքում լուծել հանրապետությանը F-16 կործանիչներ մատակարարելու հարցը։
Նշենք, որ ամերիկյան կործանիչների վաճառքը հաստատվել էր, երբ ԱՄՆ Կոնգրեսը որոշել էր չարգելափակել այդ կործանիչների վաճառքը:
«Միացյալ Նահանգները հպարտ է այսօր հայտարարելու Թուրքիայի կողմից նոր F-16 Block 70 կործանիչների ձեռքբերման հարցում ունեցած առաջընթացի մասին։
Երբևէ ստեղծված ամենաառաջադեմ F-16-ը հասանելի է միայն մեր ամենամերձավոր դաշնակիցների և գործընկերների համար», – հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղարության ռազմաքաղաքական հարցերի բյուրոն։
Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական…
«Մետա»-ն փորձարկում է արհեստական բանականության համակարգերի ուսուցման համար իր առաջին «տնային» չիպը։ Այս քայլը կարևոր…
Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց…
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը հասցնել 50%-ի՝ ի պատասխան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին. այդ մասին տեղեկացրել է սոցիալական ցանցի…
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:…