Հայաստանի ֆոնդային բորսայի (ՀՖԲ) գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանի և Աբու Դաբիի ֆոնդային բորսայի խմբի գլխավոր տնօրեն Աբդուլա Սալեմ Ալ Նուամիի միջև օգոստոսի 13-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որը միտված է երկու բորսաների միջև փոխադարձ արդյունավետ համագործակցային հարաբերությունների հաստատմանը և ռազմավարական գործընկերության ամրապնդմանը։
Հուշագրի ստորագրմանը ներկա է եղել նաև Աբու Դաբիի ֆոնդային բորսայի գործառնական տնօրեն Սաքեր Ասլանը։
ՀՖԲ-ն կարևորում է փորձի փոխանակման անհրաժեշտությունը և գործընկերային ծրագրերի իրականացումը, որոնք կծառայեն Հայաստանի կապիտալի շուկայի զարգացմանը և հնարավորություն կստեղծեն գտնելու ուղիներ, որպեսզի երկկողմանի բացվեն շուկաները օտարերկրյա պոտենցիալ ներդրողների համար:
Բորսաների նպատակն է ներդնել մասնագիտական փորձը և համատեղ ծրագրերի միջոցով նպաստել մրցունակ կապիտալի շուկայի ստեղծմանը:
Այս գործընկերության միջոցով Հայաստանը և, մասնավորապես, Հայաստանի ֆոնդային բորսան նպատակ ունեն դառնալ Մերձավոր Արևելքի և Եվրոպայի դինամիկ շուկաները կապող կարևոր կամուրջ՝ նպաստելով փոխշահավետ ֆինանսական ծրագրերի իրականացմանը։
Հատկանշական է, որ մայիսին Աբու Դաբիում AIM Congress ամենամյա ներդրումային համաժողովի շրջանակում Հայաստանի ֆոնդային բորսայի ներկայացուցիչները հրավիրված էին Աբու Դաբիի ֆոնդային բորսա, որտեղ ծանոթացել են բորսայի գործառույթներին, նոր առևտրային հարթակի հնարավորություններին և փոխանակվել փորձով։
Համաժողովին հետևել են երկու բորսաների մասնագետների միջև տարբեր քննարկումներ և փորձի փոխանակմանն ուղղված հանդիպումներ, որոնցով էլ հիմք է դրվել այսօրվա փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը։
Կողմերը լիահույս են, որ համագործակցության այս նոր շրջափուլը կստեղծի նոր հնարավորություններ և աճի նախապայմաններ երկու բորսաների համար՝ ամրապնդելով վերջիններիս դիրքերը՝ որպես ֆինանսական շուկայում առանցքային խաղացողների:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…
Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…