Լրահոս 24/7

Հնդկաստանի բնակչության թիվը 2036 թվականին կհասնի 1,522 միլիարդի

Հնդկաստանի բնակչության թիվը 2036 թվականին կհասնի 1,522 միլիարդի։ Այդ մասին ասվում է երկրի Վիճակագրության և ծրագրերի կատարման նախարարության զեկույցում։

60 և ավելի բարձր տարիքի բնակիչների բաժինն, ըստ կանխատեսումների, կաճի։ Միևնույն ժամանակ, ծնելիության տարիքային գործակցի նվազման պատճառով կկրճատվի մինչև 15 տարեկան բնակիչների թիվը:

Կանանց թիվը մինչև 2036 թվականը կաճի մինչև 48,8 %, ինչը կնպաստի երկրում գենդերային հավասարության բարելավմանը, երբ Հնդկաստանում հազար տղամարդուն բաժին կընկնի 952 կին՝ 2011 թվականի 943-ի համեմատությամբ։

Ըստ նախարարության՝ դա կապահովի կողմնորոշիչներ հնդկական հասարակությունում սոցիալ-տնտեսական առաջընթացի և կանանց ավելի լավ կարգավիճակի ապահովման համար:

ՄԱԿ-ի Ազգաբնակչության հիմնադրամի (UNFPA) տվյալներով՝ Հնդկաստանը կլինի աշխարհի ամենախիտ բնակեցված երկիրն ամբողջ հարյուրամյակի ընթացքում և մինչև 2100 թվականն այդ ցուցանիշով առաջ կանցնի Չինաստանից:

Ներկայում Հնդկաստանը բնակչության թվով առաջատարն է աշխարհում. երկրի բնակչությունը գնահատվում է 1,442 միլիարդ մարդ: Երկրորդ տեղում Չինաստանն է՝ 1,425 մլրդ բնակչով։

Հնդկաստանի բնակչության աճը UNFPA-ն կապել է երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման և մայրական մահացության մակարդակի նվազման հետ:

Հիմնադրամի տվյալներով՝ Հնդկաստանի բնակչության 26 %-ն այժմ 10-24 տարեկան է, ընդ որում, 2023 թվականին ծնված տղամարդկանց կյանքի տևողությունը գնահատվում է 71, իսկ կանանցը՝ 74 տարի:

Թիվ 1

Recent Posts

Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…

10 hours ago

Թրամփի վարչակազմը դադարեցրել է ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի 83%-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…

11 hours ago

2 հայ ըմբիշ այսօր կպայքարեն ոսկե մեդալի համար․ Մ23 ԵԱ

Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…

11 hours ago

Ադրբեջանում հայերի բեմադրված դատավարություններ են. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…

11 hours ago

Գավառում հողամասի և անշարժ գույքերի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…

12 hours ago

Անահիտ Ավանեսյանը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…

12 hours ago