Լրահոս 24/7

Հունիսի 17-ը` Հայրերի օր

Հայաստանում այսուհետ Հայրերի օր կլինի. այն կնշվի հունիսի 17–ին։ Օրենսդրական նման նախաձեռնությամբ է հանդես եկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը։

Հարցն ընդգրկված է կառավարության այսօրվա նիստում, հարցը չզեկուցվող է։

Կառավարության որոշման մեջ նշվում է․

«1․ Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրա­պետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-889-16.07.2024-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջար­կու­թյանը:

2․Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահ­մանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ»:

Նշվում է, որ օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետու­թյան կառավարությունն առաջարկություններ և դիտողություններ չունի:

Նախագծերի ընդունման արդյունքում հունիսի 17-ը ՀՀ-ում պաշտոնապես կնշվի որպես Հայրերի օր, կստեղծվեն իրակավակ հիմքեր հայրերի մեծարման եւ նրանց դերի բարձրացման ուղղությամբ միջոցառումներ եւ ծրագրեր մշակելու եւ իրականացնելու, այդ նպատակով պետական եւ հասարակական հատվածի համագործակցությունը խթանելու, ինչպես նաեւ հանրային կրթության ծրագրերը խթանելու համար:

Ներկայում Հայրերի օրը ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Հնդկաստանում, Ճապոնիայում նշվում է հունիսի երրորդ կիրակի օրը:

Բրազիլիայում՝ օգոստոսի երկրորդ կիրակի օրը, Ավստրալիայում՝ սեպտեմբերի առաջին կիրակի օրը, Գերմանիայում օրը տոնում են Հիսուս Քրիստոսի համբարձման օրը:

Թաիլանդում Հայրերի օրը նշվում է դեկտեմբերի 5-ին, որը միահյուսված է հանգուցյալ թագավոր Բումիբոլի ծննդյան տոնակատարությանը եւ այլն:

Թիվ 1

Recent Posts

Հայ-թուրքական սահմանը չբացելու որևէ պատճառ չկա. Ռուբինյան

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է՝ «Չկա որևէ պատճառ, որ…

12 minutes ago

Քննարկում ենք նաև ՀՀ-Ադրբեջան միջպետական սահմանին երրորդ կողմերի ուժերի բացառումը. ՀՀ ԱԳ նախարար

Մենք քննարկում ենք նաև այնպիսի դրույթներ, ինչպիսիք են, օրինակ, Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին երրորդ կողմերի ուժերի…

19 minutes ago

Մեր հորդորն է սիրելի Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը. Գերագույն հոգևոր խորհուրդ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ գումարված Գերագույն Հոգևոր Խորհրդի…

29 minutes ago

ՀՀ-ին է վերադարձվել մայրաքաղաքի՝ 900 հազար դոլար արժեքով հողամասը

Մայրաքաղաքի Գ. Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ շուրջ 900 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 360…

49 minutes ago

Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:…

1 hour ago

ԱՆԻՖ-ի ժառանգությունը. երբ հաշվետվողականությունը տապալվում է

Հետքի վերջերս հրապարակած հետաքննությունը բացահայտեց, որ 2023-ի մայիսի 4-ին Հայաստանի կառավարությունը 1,5 մլրդ դրամ (մոտ…

1 hour ago