Ուկրաինական բանակը ձգտում է «բուֆերային գոտի» ստեղծել Կուրսկի մարզում, որտեղ ավելի քան մեկ շաբաթ է, ինչ շարունակում է հարձակումը։
«Կուրսկի մարզի տարածքում բուֆերային գոտու ստեղծումը քայլ է, որը կոչված է պաշտպանելու մեր սահմանամերձ համայնքները թշնամու ամենօրյա գնդակոծությունից»,- ասել է Ուկրաինայի ՆԳ նախարար Իգոր Կլիմենկոն։
Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը նշել է, որ բուֆերային գոտում գտնվող ռուս խաղաղ բնակիչները «պաշտպանված են միջազգային մարդասիրական իրավունքով, որը Ուկրաինան լիովին հարգում է»։
«Այդ կապակցությամբ նախատեսվում է մարդասիրական օգնություն ցուցաբերել խաղաղ բնակչությանը, ինչպես նաև բացել մարդասիրական միջանցքներ նրանց տարհանման համար՝ ինչպես դեպի Ռուսաստան, այնպես էլ դեպի Ուկրաինա»,- հավելել է փոխվարչապետը:
Իր հերթին, Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել է, որ «անհրաժեշտության դեպքում» ռազմական հրամանատարական գրասենյակներ կստեղծվեն Կուրսկի այն տարածքներում, որոնք գտնվում են Ուկրաինայի Զինված ուժերի վերահսկողության ներքո։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…
Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…