Լրահոս 24/7

Նիգերում հեղեղումերն ավելի քան 50 մարդու կյանք են խլել

Նիգերում վերջին երկու օրվա ընթացքում առնվազն 52 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով։ ActuNiger լրատվական հարթակը հաղորդում է, որ տարերային աղետն ընդգրկել է երկրի արևմտյան շրջանները, որտեղ հորդառատ անձրևներ են տեղացել։ 

Ըստ հարթակի տեղեկատվության՝ սկսվել են փրկարարական աշխատանքներ, զոհերի թիվը ճշտվում է։

Տիլլիայի շրջանում մայրուղու ողողման հետևանքով խեղդվել են երկու ավտոբուսների ուղևորները: Նաև անհետ կորել են այլ մարդիկ, որոնք նույն ճանապարհով գնում էին ամեն շաբաթ գործող  շուկա։

Նրանց բոլորին քշել-տարել է վարարած գետերի ուժգին հոսանքը։ Ողջ մնացածների և զոհերի որոնման համար ուղարկվել են պաշտպանության և անվտանգության ուժերի, մասնավորապես՝ ժանդարմերիայի և ազգային գվարդիայի ջոկատներ։ Աշխատանքները բարդանում են դժվարամատչելի տեղանքի պատճառով։

Աղետից տուժած շրջաններում ողողվել են ճանապարհներ, ոչնչացել գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածություններ։

Երկու շաբաթ առաջ Նիգերում սկսված անձրևների սեզոնի ընթացքում արդեն առնվազն 94 մարդ է զոհվել, 93-ը վնասվածքներ է ստացել։ Ընդհանուր առմամբ, տուժել է ավելի քան 137 000 մարդ։

Վերջին օրերին հեղեղումները, բացի Նիգերից, ընդգրկել են Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայի ևս քանի երկրներ, այդ թվում՝ Գվինեան, Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունը, Կոտ դ’Իվուարը, Լիբերիան, Մալին, Նիգերիան, Տոգոն, Չադը: ՄԱԿ-ի տվյալներով՝ ընդհանուր առմամբ տուժել է ավելի քան 700 000 մարդ:

Թիվ 1

Recent Posts

Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…

3 hours ago

Թրամփի վարչակազմը դադարեցրել է ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի 83%-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…

3 hours ago

2 հայ ըմբիշ այսօր կպայքարեն ոսկե մեդալի համար․ Մ23 ԵԱ

Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…

3 hours ago

Ադրբեջանում հայերի բեմադրված դատավարություններ են. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…

3 hours ago

Գավառում հողամասի և անշարժ գույքերի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…

4 hours ago

Անահիտ Ավանեսյանը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…

4 hours ago