Լրահոս 24/7

Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ երկաթուղային ընկերություն են ստեղծել

Վրաստանի և Ադրբեջանի երկաթուղային օպերատորներն ստեղծել են BTKI Railways համատեղ ձեռնարկությունը, որը պատասխանատու կլինի Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթգծի Մարաբդա-Կարցախի հատվածի ենթակառուցվածքային մասի շահագործման ու կառավարման համար: Այս մասին հաղորդում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը՝ վկայակոչելով «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ ղեկավար Ռովշան Ռուստամովին:

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կառուցվել է 2007 թվականին ստորագրված Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջպետական ​​համաձայնագրի հիման վրա։

Նախագծի իրագործումն սկսվել է 2008 թվականին, իսկ ԲԹԿ-ով բեռնափոխադրումների բացման արարողությունը տեղի է ունեցել 2017 թ. հոկտեմբերի 30-ին։

Սպասվում է, որ նախագծի գործարկումից հետո բեռնաշրջանառությունը տարեկան 1 մլն տոննայից կհասնի 5 մլն տոննայի։

Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին ստեղծվել է 2014 թ. փետրվարին՝ Ադրբեջանի, Ղազախստանի և Վրաստանի ծովային ու երկաթուղային տրանսպորտի ոլորտում առաջատար ձեռնարկությունների մասնակցությամբ, հիշեցնում է լրատվամիջոցը։

Վրաստանի տարանցիկ դերն առանձնահատուկ նշանակություն ունի տնտեսության զարգացման գործում՝ հաշվի առնելով Չինաստանի, Թուրքիայի և ԵՄ-ի հետ ազատ առևտրի վերաբերյալ գործող համաձայնագրերը։

Վրաստանի դերն ուժեղացնելու համար ներկայում իրագործվում է Արևելք-Արևմուտք ճանապարհահատվածի մի մասի կառուցման մասշտաբային նախագիծը, որը Վրաստանի տարածքով կապում է Ասիան և Եվրոպան։

Թիվ 1

Recent Posts

Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…

12 hours ago

Թրամփի վարչակազմը դադարեցրել է ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի 83%-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…

12 hours ago

2 հայ ըմբիշ այսօր կպայքարեն ոսկե մեդալի համար․ Մ23 ԵԱ

Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…

12 hours ago

Ադրբեջանում հայերի բեմադրված դատավարություններ են. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…

12 hours ago

Գավառում հողամասի և անշարժ գույքերի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…

13 hours ago

Անահիտ Ավանեսյանը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…

13 hours ago