

Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին վճռորոշ դեր է խաղացել 2022 թվականի սեպտեմբերին Բալթիկ ծովի հատակին «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք – 2» գազատարների պայթեցման գործում։ Այս մասին օգոստոսի 14-ի երեկոյան հայտնել է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Պարբերականի տեղեկություններով՝ գործողության գաղափարը ծնվել է 2022 թվականի մայիսին՝ ուկրաինացի բարձրաստիճան զինվորականների և գործարարների հանդիպման ժամանակ, որոնք այն ֆինանսավորել են։
Այն վերահսկել է անանուն գեներալը, որն ուղղակիորեն ենթարկվել է Զալուժնիին, իսկ պայթեցմամբ զբաղվել է սովորական վարձակալած զբոսանավով վեց հոգուց բաղկացած ռազմական և քաղաքացիական սուզորդների թիմը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանավոր հավանություն է տվել գործողության ծրագրին, սակայն, երբ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը իմացել է դրա մասին և կոչ արել Կիևին չեղարկել գործողությունը, փոխել որոշումը և այդ մասին ասել Զալուժնիին, բայց նա չի լսել։
Ավելի ուշ նա Զելենսկուն ասել է, որ դիվերսիոն խումբն արդեն կտրված էր արտաքին աշխարհից և չէր կարող հետ կանչվել․ գրում է պարբերականը։
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը գրել է. Ռուսաստանցի օլիգարխը հարցազրույցներ չի տալիս և հանդես է…
Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվում է կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և…
Այս պատմական փաստաթղթի ստորագրումը Սպիտակ տանը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի մասնակցությամբ, նշանակում է հակամարտության ավարտ,…