Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Երուսաղեմում բանակցություններ է վարում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Դմիտրի Գենդելմանը, ով Իսրայելի կաբինետի ղեկավարի գրասենյակի խորհրդականն է։
«Այո, հանդիպումը սկսվել է»,- ասել է նա։
Դրանից հետո «կկայանա ընդլայնված կազմով հանդիպում» Իսրայելում ԱՄՆ դեսպանի, ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերի, վարչապետի աշխատակազմի ղեկավարի և ռազմական քարտուղարի, ինչպես նաև Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալի մասնակցությամբ, հավելել են գերատեսչությունից։
Բլինքենը Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հետ հանդիպմանը Գազայի հատվածի շուրջ բանակցությունների ընթացիկ փուլն անվանել է «վերջին հնարավորություն»՝ ապահովելու պատանդների վերադարձը և անկլավում հրադադարի հաստատումը:
Օգոստոսի 15-ին Դոհայում սկսվել է խորհրդակցությունների նոր փուլը՝ ուղղված Գազայի հատվածում հրադադարի հաստատմանը և ՀԱՄԱՍ-ի պատանդներին ազատ արձակելուն։
Խորհրդակցություններից հետո Եգիպտոսի, Կաթարի և Միացյալ Նահանգների համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ բանակցություններն անցել են «դրական մթնոլորտում»։
Կողմերը պայմանավորվել են մինչև այս շաբաթվա վերջ հաջորդ հանդիպումը անցկացնել Կահիրեում։
ՆԳՆ-ն պարզաբանում է ներկայացրել Գյումրի համայնքի ընտրությունների վերաբերյալ: «Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի…
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ սկսում է Առողջության համապարփակ ապահովագրության վերաբերյալ իրազեկող…
Վրաստանն աջակցում է Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ԱՄՆ-ի ծրագրին և գործողություններին, լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ…
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով ժամանել է Թեհրան, որտեղ կհանդիպի Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի…
«Մեր օրակարգում սահմանագծումն ու սահմանազատումն ամենազգայուն թեմաներից են». այս մասին ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ…
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա…